Ի՞նչ է նշանակում Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե՝ չի ստորագրելու «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Եվ այսպես՝ մեծ ջանքերի ու երկարատեւ մաքառումների արդյունքում մեր իշխանությունները հասան իրենց ուզածին՝ երկրում սահմանադրական ճգնաժամ ստեղծեցին եւ այնպիսի իրավիճակ, որի մասին ժողովուրդն ասում է՝ «շունը տիրոջը չի ճանաչում»։

Ոչ մեկին հայտնի չէ՝ այսօր Սահմանադրական դատարան ունե՞նք, թե՞ ոչ։ Քանի դատավոր է աշխատում այնտեղ։ Եթե կան թափուր տեղեր, երբ են դրանք համալրվելու։

Առհասարակ՝ վերջին «հանճարեղ» օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտե՞լ են կամ առաջիկայում մտնելո՞ւ են։

Ի՞նչ է նշանակում Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե՝ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որն ընդունվեց օրեր առաջ ԱԺ-ում։

Ոչ ոք չգիտի՝ առաջիկայում Սահմանադրական դատարանը կարողանալո՞ւ է նիստեր հրավիրել, թե՞ ոչ։

Եթե չի կարողանալու՝ քվորումի բացակայության պատճառով, դա որքա՞ն է տեւելու, եւ ե՞րբ կկարողանան առաջիկայում լիարժեք նիստ հրավիրել եւ որեւէ հարց քննարկել։

Չէ որ հունիսի 30-ի նիստը, որի օրակարգում 8 հարց կար ընդգրկված, քվորումի բացակայության պատճառով չկայացավ։

Այդ հարցերի մեջ կար միջազգային համաձայնագրի հաստատման հարց՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ համաձայնագրին։

Այնպիսի տպավորություն է, որ մեր երիտասարդ իշխանություններն ամեն ինչ անում են երկրում քաոս, կոլապս, տարբեր համակարգերում անկայունություն եւ անկառավարելի իրավիճակ ստեղծելու համար։

Եվ երբ կայացած, աշխատող կառույցն ավերում են ու կաթվածահար անում, դրանից մեծ բավականություն են ստանում։

Ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ այս «քանդարարների բրիգադի» նպատակն ու գործողությունների իմաստը։

Լավ, այս մի կառույցն էլ քանդեցիք՝ հետո՞։ Ո՞վ է հաջորդը, ուրիշ ի՞նչ կազմալուծման ծրագիր ունեք․ հրապարակեք՝ իմանանք։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Տավուշի մարզպետարանին տրամադրվել են մարտկոցներ, ջրի պլաստմասե տարրաներ և սառնարաններ «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, կորոնավիրուսից մահերի թիվն անցավ 1000-ը. Արթուր Վանեցյան Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շարունակվում են բողոքի ակցիաները Ամուլսարում. Օրվա լրահոսը՝ մեկ տողով Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Բեյրութի փայթյունից փրկված հայը Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը հայտնի է Բեյրութում տեղի է ունեցել կառավարության հրաժարականի պահանջով բողոքի խոշոր ցույց․ արցունքաբեր գազ է կիրառվել․ NNA (տեսանյութ) Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են. Արթուր Ղազինյան Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ
«Քեն» տիկնիկի կերպարով հայտնի երիտասարդը վերափոխվել է «Բարբիի» (լուսանկարներ) «Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության մասին Եվա Բաղդասարյանը բիկինիով ցուցադրել է կրակոտ մարմինը Ո՞ր դեպքերում են տղամարդիկ սափրում ոտքերն ու ամբողջ մարմինը. լուսանկար Ի՞նչ տեղի կունենա կնոջ մարմնի և օրգանիզմի հետ, երբ դադարի կրծկալ կրել Հայտնի բրենդը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն իրենց մոդելներն առանց կողմնակի միջամտության գործիքների. լուսանկարներ Միայն տեսեք, թե որքան է փոխվել Անժելա Սարգսյանի դուստրը. նա իսկական ամերիկուհու է նման. լուսանկար Նաիրա Մովսիսյանը լողազգեստով գայթակղիչ լուսանկար է հրապարակել Ջինսե տաբատ, կարճ տոպ. Իննա Խոջամիրյանի գրավիչ կերպարը. լուսանկար Իսկ դուք այս դերասանուհուն պատկերացնու՞մ եք այսպիսի տեսքով` նման դիրքերում. լուսանկարներ
website by Sargssyan