Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թվականի արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով (FY2021 Foreign Aid Bills)։

Մասնավորապես, կարևորելով Արցախում "HALO Trust"-ի միջոցով այս տարիների ընթացքում իրականացվող ականզերծման աշխատանքների շարունակականությունը՝ իմ կողմից շեշտադրվել է այդ աշխատանքների նշանակությունը հակամարտության գոտում քաղաքացիական անձանց կյանքերը փրկելու առումով։

Այս աշխատանքները երաշխավորում են տասնյակ հազարավոր անձանց անվտանգությունն Արցախում։ Մասնավորապես, սկսած 2000 թվականից Արցախում ականազերծվել է մոտավորապես 500 ականապատ տարածք։

Այս աշխատանքները նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատման առումով մեծ նշանակություն ունեն։

Հայ-ամերիկյան բարեկամությունն ապացուցել է իր ուժը՝ Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պաշտպանելու, խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորելու հարցում։

Ինչպես ասում էր Վիլյամ Ֆուլբրայթը, ուժեղ օրենսդրի ամենամեծ արժանիքն այն չէ, թե նա ինչ կարող է անել, այլ այն, թե նա ինչը կարող է կանխել»։

Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ Հնդկաստանում մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին Պարետը նոր որոշում է ընդունել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը ինքնասպանություն է գործել Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում Լևոն Արոնյանը կրկին 7-րդն է Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Բյուջեում փող չկա, իսկ ինչ էլ որ կա-փող չի՝ պարգևավճարա․․․․․ Վանեցյանի մեսիջը Մոսկվային. Հայ-ռուսական կապերը պետք է կրեն խորը ռազմավարական բնույթ Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» ՆԱՍԱ-ի տիեզերագնացները վայրէջք են կատարել Մեքսիկայի ծոցում Սահմանապահ գյուղերում երեխաները վաղուց վերադարձել են իրենց խաղերին ու զվարճանքներին Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ Հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում. Գևորգ Պետրոսյան ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը Հայաստանում կորոնավիրուսից 8 պացիենտ է մահացել
website by Sargssyan