Ի՞նչ է պատահել Էդգար Իգիթյանին. նրան ծեծի՞ են ենթարկել. լուսանկար
LifestyleԴերասան Էդգար Իգիթյանն իր ինստագրամի էջում ֆիլմից մի դրվագ է հրապարակել, որտեղ նա ծեծի ենթարկվածի տեսք ունի և գրել.
«Ես հայ եմ, հպարտ եմ … Հպարտ եմ, քանի որ ունեմ պատմություն, լեզու, հավատ։ Հայն առաջինն է ու կլինի: Դեռևս միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած ջրհեղեղից հետո Հայաստանը եղավ այն առաջին վայրը, Արարատը` այն առաջին կետը և մեր լեռնաշխարհը՝ այն դրախտավայրը, որտեղ իջավ Նոյն իր տապանով: Հայն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, առաջին քրիստոնեական ծեսերն ու արարողությունները հայկական տաճարներում են կատարվել: Հայ ազգն ունեցել է Մեսրոպ Մաշտոց, որը սուրբ է բոլոր ժամանակներում իր կատարած ազգապահպան գործով: Նրա շնորհիվ ենք հիմա մենք գրում ու կարդում հայերեն: Հայ ժողովրդի կողքին ապրել են ասորիներ, բաբելոնցիներ, հրեաներ, և միայն հայն է,որ պահպանել է իր գոյությունը և հասել 21-րդ դար: Հայը միշտ եղել է ճնշված հարևանների կողմից, միշտ ենթարկվել է հալածանքների, կրել պարտություններ, ընդունել օտարի գերիշխանությունը, թեև ունեցել է ծովից ծով Հայաստան, արքայից արքա, և ի վերջո դուրս է եկել այդ վիճակից և փառքով պսակել իր անունը: Հայը տեսել է եղեռն, 1.5 մլն մարդու սպանդ… Բայց սա էլ չի ընկճել հային: Տեսել է երկրաշարժ, որ մի ամբողջ քաղաք է կործանել: Կռվել ենք մեր թեև փոքր, բայց մեծ Ղարաբաղի համար:Բայց հայը հպարտ է, նա չի կորցրել հավատը ապագայի հանդեպ:»
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ