Օրենքը ՍԴ նիստը հետաձգելու հնարավորություն չի նախատեսում

Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները դրամատիկ ընթացք են ստանում։ ՍԴ-ն կազմաքանդելու իշխանության հակաօրինական օպերացիային երեկ միացավ նաեւ ոստիկանությունը։ Ստանձնելով սահմանադրական նորմերը մեկնաբանելու լիազորություն՝ ոստիկաններն արգելեցին դատարան մտնել ՍԴ անդամ Հրանտ Նազարյանին, պարզաբանեցին, թե նա պաշտոնավարել է ավելի քան 12 տարի, հետեւաբար, ԱԺ-ում օրերս ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն, պետք է հեռանա։ Հիշեցնենք, որ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի ու Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ըստ սահմանադրական փոփոխությունների, դադարեցվում են, բայց քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններն ուժի մեջ չեն մտել, նրանք համարվում են ՍԴ անդամներ եւ կարող են գնալ աշխատանքի։ 

Արմեն Սարգսյանը, ինչպես հայտնի է, հրաժարվեց ստորագրել ՍԴ-ի մասին օրենքը, դեռ պարզ էլ չէ՝ ուղարկելո՞ւ է այն ՍԴ, թե՞ 21 օր անց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է  հրապարակելու։ Այլ հարց է, որ իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն, որ եթե այդ անդամները 21 օր էլ պաշտոնավարեն ու գնան աշխատանքի, այդ ընթացքում ՍԴ-ում կարող են ճակատագրական որոշումներ կայացնել․ նախ՝ վարույթ ընդունել ԲՀԿ-ի դիմումը, որով վիճարկում են իշխանությունների ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը, եւ, որ ամենակարեւորն է՝ հուլիսի 7-ին վճիռ կայացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ՍԴ-ի շուրջ այս ամբողջ «բոլոլան» սարքել են հենց Քոչարյանի գործի պատճառով։

Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ ներկայացուցիչը դիմել է ՍԴ՝ հուլիսի 7-ին նշանակված նիստը հետաձգելու միջնորդությամբ։ «ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ-ի եւ ՎՀ-ի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար»,- նշված է հայտարարության մեջ։ Նշենք, որ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցին։ Սահմանադրական դատարանի գրասենյակը ստացել է նշանակված գործի քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը՝ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը եւ նշեց, որ սահմանված կարգով դրան ընթացք կտրվի։ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցչի գրությունը հասցեագրված է դատավոր Աշոտ Խաչատրյանին, ում իշխանություններն օրեր առաջ շտապեցին «շնորհավորել» ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ։ Էդգար Ղազարյանը, հղում անելով ՍԴ աշխատակարգին, հիշեցրեց, որ նիստի օրերը նշանակում, փոխում, դիմումների քննությունը վարույթ ընդունում կամ մերժում են աշխատակարգային որոշմամբ, հետեւապես՝ ԱԺ ներկայացուցչի միջնորդությունն ինքնին բավարար չէ նիստը հետաձգելու համար, այլ անհրաժեշտ է, որ իրավազոր մարմինը նման որոշում կայացնի, ինչի համար էլ անհրաժեշտ է քվորում։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը, մինչդեռ, ասում է, որ ՍԴ-ի մասին օրենքը դատավարության մասնակիցների կողմից նիստ հետաձգելու եւ հավելյալ ժամկետ խնդրելու գործիքակազմ չի նախատեսում։ Բացի այդ, նկատում է․ «Չնայած այն հանգամանքին, որ ՄԻԵԴ-ի եւ ՎՀ-ի խորհրդատվական կարծիքների հրապարակումից հետո ԱԺ մի շարք պատգամավորներ, ինչպես նաեւ դատախազությունը հանդես էին եկել հայտարարություններով, որոնք չնայած աղերս չունեին հրապարակված խորհրդատվական կարծիքների էության եւ բովանդակության հետ, այնուամենայնիվ, իրացվել էին: Միաժամանակ, այս ողջ ժամանակահատվածում երբեւէ չէր բարձրաձայնվել անգլերեն փաստաթղթերի թարգմանության հարցը, այդ թվում՝ երբ հնչում էին գնահատականներ նշված փաստաթղթերի վերաբերյալ: Հայերեն թարգմանություն չէր պահանջվել նաեւ ՎՀ խորհրդատվական մեկ այլ կարծիքի վերաբերյալ, որը վերաբերում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հարցին: Հուսով ենք, որ հայտարարությունն իսկապես վերաբերում էր տեխնիկական խնդրի, եւ, իսկապես, այսօրվա դրությամբ ԱԺ տրամադրության տակ չէ հիշյալ փաստաթղթերի որեւէ թարգմանություն․ հակառակը կենթադրի սույն գործով պատասխանողի դատավարական պարտականությունների եւ/կամ իրավունքների չարաշահման մասին: Ստիպված եմ հիշեցնել նաեւ, որ 2020 թ․ հունիսի 22-ին արդեն իսկ պարզ էր, որ հուլիսի 7-ին նշանակված է դատաքննություն, սակայն ո՛չ այդ օրը, ո՛չ դրան հաջորդող օրերին այդպես էլ նման հայտարարություն չէր կատարվել»։
Հիշեցնենք, որ սույն գործով մեկ այլ միջնորդություն էլ հունիսի 25-ին ներկայացրել են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները՝ հրաժարվելով դիմումից, սակայն դրա քննարկումը հունիսի 30-ին նախատեսված աշխատակարգային նիստում տեղի չի ունեցել՝ քվորումի բացակայության պատճառով։ ՍԴ-ն ունի 9 դատավոր, որոնցից 3-ի լիազորությունները, Ֆեյսբուքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությամբ, դադարեցված են համարվում, իսկ ոստիկաններն էլ թույլ չեն տալիս նրանց մուտք գործել ՍԴ շենք, թեեւ կան նրանց մակագրված գործեր, ամրակցված գույք։ Եվս 2 դատավոր՝ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը, գտնվում են արձակուրդում։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին Լիբանանի հայ համայնքում զոհերի թիվը հասավ 11-ի. մեծ մասի անունները հայտնի են Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետեւանքով վնասված եկեղեցին «ԿԳՄՍ-ն մնացել է խորհրդային մտածողության մեջ» Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունն այլևս դադարել են կատարել իրենց սահմանադրական գործառույթները.Արթուր Ղազինյան Մաքսային մարմինները COVID-19 համավարակի դեմ պայքարում. հեռավար դասընթաց՝ ՊԵԿ-ում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բեյրութ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյան (ֆոտո) Առաջիկայում սպասվելիք չվերթների մասին Սանչոն հնգամյա պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. The Guardian Բեյրութ. պայթյունի վայրը՝ այս պահին. ՈՒՂԻՂ Ով է Բեյրութում պայթյունից զոհված հայազգի Ժագ Պարամագեանը Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում և գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության որոշումներ կկայացնի. Նիկոլ Փաշինյան Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». Panorama.am Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. Եղանակը Հայաստանում Իսրայելը հումանիտար օգնություն է առաջարկել Լիբանանին Ֆոտո. տեսանյութ. Ինչպես են Բեյրութում պայթյունի հետևանքով մարդիկ օդ թռնում Բեյրութում պայթյունը եղել է տարիներ առաջվանից պահեստում պահվող պայթուցիկ նյութերից. Al Jazeera Պայթյունը որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ․․. բեյրութահայ բժիշկ Բեյրութի նավահանգստի արբանյակային լուսանկարներն են` պայթյունից առաջ և հետո
website by Sargssyan