«Գրիգորն այս տարվա ամենամեծ ձեռքբերումս է». Հասմիկ Կարապետյանը`43-ամյակի նպատակների ու հոգով 23 տարեկան լինելու մասին
LifestyleԵրգչուհի Հասմիկ Կարապետյանը այսօր նշում է ծննդյան 43-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ օրը սկսել է երեխաների` Տաթևի և Գրիգորի հետ առավոտյան զբոսանքով և ամուսնու շնորհավորանքով:
«Երեկոյան շատ քիչ թվով ընկերների հետ կենտրոնի բացօթյա սրճարաններից մեկում կնշենք: Նրանք, ովքեր մեկ երեխա ունեն կամ ընդհանրապես չունեն, մեզ հետ կձանձարանան, իսկ մեր ընկերներնը երեխաներ ունեն ու մեզ կհասկանան: Այսօր լավ տրամադրություն ունեմ, ինչը զարմանալի է, որովհետև ծննդյանս օրը միշտ տխրում եմ: Գուցե որդուս` Գրիգորի ներկայությունն է պատճառը: Գրիգորը այս տարվա իմ ամենամեծ ձեռքբերումն է: Նրա ծնունդից հետո ավելի հանգիստ, խաղաղ եմ դարձել»,-ասաց նա:
Դեռ գիշերվանից Հասմիկը բազմաթիվ շնորհավորանքներ ու զանգեր է ստացել. «Չէի պատկերացնում, որ այսպիսի ուշադրության կենտրոնում կլինեմ: Երկրպագուներս նույնպես ջերմ շնորհավորանքներ էին հղել ինձ»:
Երգչուհու խոսքով` որքան էլ իրեն հոգով երիտասարդ է զգում, տարիներն անհետևանք չեն անցնում. «Որքան էլ հոգով 23 տարեկան եմ, կյանքն իրենն անում է, տարիներն անցնում են, սկսում եմ ավելի շուտ հոգնել, փոխվում են նախասիրություններս: Հիմա հանգիստ կյանքով ապրելու ժամանակն է»:
Անդրադառնալով իր նպատակներին` Հասմիկն ասաց, որ դրանք հիմնականում երեխաների հետ են կապված. «Ամեն օր Աստծուն խնդրում եմ, որ համաճարակը նահանջի: Շատ եմ ցանկանում, որ մանկապարտեզները, նախակրթարանները բացվեն, քանի որ երեխաները տանը ձանձրանում են,-ասաց նա և հավելեց, որ կյանքը ցույց է տվել`ամեն ինչ շատ հարաբերական է, միանշանակ ոչինչ չկա.-Ինքս ինձ ու բոլորին մաղթում եմ միայն առողջություն և խաղաղություն»:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ