Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ

«Ըստ պաշտպանության նախարարի մոտեցման` 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»: Նախարար Դավիթ Տոնոյանի այդ արձագանքը ներկայացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նախարարի արձագանքը բավականին կոշտ է, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ խոսքը լոկ ռազմակայանի վերաբերյալ մոտեցման մասին չէ, այլ ընդհանուր քաղաքական այն ավելի լայն համատեքստի, որում ներկայում շոշափվում է հարցը: Բանն այն է, որ ռազմակայանի վերաբերյալ կարծիքները Հայաստանում տարբեր են եղել միշտ էլ, եւ տարբեր խմբեր ու անհատներ պարբերաբար խոսել են այն Հայաստանից դուրս բերելու մասին, ինչպես որ միշտ էլ տարբեր կարծիքներ են հնչում այլ քաղաքական, հասարակական նշանակության հարցերի վերաբերյալ:

Բայց, ակնառու է, որ Հայաստանի քաղաքական օրակարգում չկա Գյումրու ռուսական ռազմակայանի դուրսբերման հարց, այն չի շոշափվում արդիական որեւէ քաղաքական հարթակում կամ հասարակական-քաղաքական շերտում: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչու՞ են որոշ քաղաքական խմբեր հղում անում ինչ որ հայտարարությունների եւ փորձում ստեղծել տպավորություն, թե Հայաստանում կա կամ հասունանում է այդպիսի հարց: Օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հենց ռազմակայանի մասին ինչ որ հայտարարությունների հղում անելով էր ազդարարել, թե ինքը որպես խոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդ կկանխի «հակառուսականության սադրանքը» Հայաստանում:

Ի՞նչ է պաահել: Հնարավոր է դիտարկել թերեւս երկու հիմնական շարժառիթ: Կամ Հայաստանում ինչ որ ուժեր փորձում են ամեն գնով ստանալ ռուսական աջակցություն, ինչի համար էլ ամեն կերպ փորձում են Հայաստանում ստեղծել «հակառուսականության սրման» տպավորություն, իրենց որպես «հակառուսականության հրանոթը կրծքով փակող» հունանավետիսյաններ Ռուսաստանի որեւէ ազդեցիկ խմբի կամ հենց քաղաքական ղեկավարությանը վաճառելու համար, իհարկե ոչ կյանքի գնով վաճառելու:

Կամ հենց ռուսական որեւէ շրջանակ փորձում է լուծել իր խնդիրները, օգտագործելով Հայաստանի ներքին սուբյեկտներին եւ նրանց միջոցով ստեղծելով «հակառուսականության սրման» տպավորությունը, հետո այդ ամենը Հայաստանի քաղաքական իշխանությանը ներկայացվող պահանջի կամ փաստարկի առիթ ծառայեցնելու համար:

Հայաստանն այդ իմաստով Ռուսաստանի, ռուսական քաղաքական, տնտեսական ազդեցիկ շրջանակների համար ունի առանցքային նշանակություն ոչ միայն երկկողմ հարաբերության եւ ռեգիոնալ իրողությունների տեսանկյունից, այլ նաեւ Ռուսաստանի լայն աշխարհքաղաքական դերի: Այդ իմաստով, ամենեւին չափազանցություն թող չհնչի, հայ-ռուսական հարաբերության բնույթը էական նշանակություն է ունենալու ռուսական ներքին կյանքի, իշխանության վրա: Եվ այդ տեսանկյունից Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն էլ այդ իշխանության ներկայիս շատ շրջանակների համար ինդիկատոր են՝ իրենց համար ոչ այնքան հաճելի ցուցիչներով:

Այդ համատեքստում տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերության վերափոխման բարդ, բավականին տարողունակ, խրթին գործընթաց, որտեղ Հայաստանը դնում է մի շարք կարեւոր հարցադրումներ՝ սկսած տնտեսական հարաբերությունից մինչեւ ռազմա-քաղաքական, անվտանգային խնդիրներ: Այդ համատեքստում է նաեւ այն, որ ռուս-թուրքական պայմանագրերի տրամաբանության շրջանակում հաստատված ռուսական ռազմական ներկայությունը «տրանսֆորմացվի» հայ-ռուսական ռազմավարական պայմանագրերի քաղաքական շրջանակ, ամբողջապես ծառայելով Կովկասում արցախյան հաղթանակով Հայաստանի ձեւավորած ռազմա-քաղաքական նոր համակարգին ու ստատուս-քվոյին:

Գլխավորը՝ Երեւանն այդ ամենը շարադրում է, չտալով դաշնակցային նպատակների վերաբերյալ կասկածի որեւէ տեղիք, այսինքն Ռուսաստանին չտալով հարցադրումները նենգափոխելու որեւէ առիթ: Որովհետեւ պաշտոնական Երեւանը հիանալի պատկերացնում է իր խնդիրը, որը բացարձակապես Ռուսաստանի հետ հակադրությունը չէ, այլ հակառակը՝ այնպիսի հարաբերության կառուցումը, որը լինելով փոխշահավետ, կլինի էլ ավելի հուսալի ու կանխատեսելի: Մի բան, որը սակայն բացարձակապես հակոտնյա է մինչ այժմ ռուսական քաղաքականության մշակման համար պատասխանատու տնտեսա-քաղաքական ազդեցիկ խմբերի համար, որոնք հայ-ռուսական «ավանդական» հարաբերության վախճանը նույնացնում են իրենց քաղաքական ազդեցության վախճանին:

Արդյոք այդտեղ չէ բուն շարժառիթը, որ հնարավոր ազդեցության տակ գտնվող խմբերի միջոցով փորձ է արվում ստեղծել այդ առիթները:

Եվ արդյոք դա չէ նաեւ պաշտպանության նախարարի կոշտ հայտարարության պատճառը, որը շոշափելով բարոյականության պակասի եւ աշխարհքաղաքական տհասության հանգամանքը, դիտարկում է նաեւ հենց այդ ասպեկտը՝ Հայաստանը ներկայում իրականացնում է թե հայկական, թե նաեւ ռուսական պետականության ու համաշխարհային անվտանգության համակարգի համար կարեւորագույն առաքելություն: Այն դեպքում, երբ կարող են լինել խմբեր, որոնք կարող են փորձել փայտ խրել այդ առաքելության անիվի մեջ՝ մանրախնդիր նպատակներով:

Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին Եթե Ոստիկանության այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, այսօր հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք ունենալու. Տիգրան Ավինյան (տեսանյութ) ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ստացավ Որ երկրների հետ են սահմանները բացվելու Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Միտինգները կթույլատրվեն,երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. Ավինյան Պուտինը հայտնվել է ֆրանսիական հայտնի պարբերականի շապիկին՝ սուպերգործակալ Ջեյմս Բոնդի կերպարով Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել պատշգամբից Պավլիկ Մանուկյան՝ 9 տարի, Սմբատ Բարսեղյան՝ ցմահ, Վարուժան Ավետիսյան՝ 8 տարի 9 ամիս. դատախազները հանդես եկան մեղադրական ճառով Հայաստանում կրկին տարածվել է լեյշմանիոզ. այս վարակը մահացու է (տեսանյութ) Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան Ես չեմ հիշում Ամուլսարի հետ կապված որևէ խոստում, որը մենք տվել ենք ու չենք կատարել. Տիգրան Ավինյան Երբ են բացվելու բուհերը. պարզաբանում է պարետը Մոսկվայից դեպի Երևան նախատեսված չարտերային չվերթների նոր ժամանակացույցը «Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը Բացօթյա որ տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Պարետի նոր որոշումը Բարսելոնայի ֆուտբոլիստի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ
Արկադի Դումիկյանի դուստրն իսկական արքայադուստր է. նա անչափ նման է հայրիկին (լուսանկար) Մերի Մակարյանը և Լիլուն՝ լողավազանում (լուսանկար) Ինչո՞ւ է Մարիամ Մելիքյանը 5-ամյա դստերը կանացի սեքսուալ զուգագուլպա հագցնում (լուսանկար) Հռիփսիմե Հակոբյանի շքեղ զգեստն անտարբեր չի թողել երկրպագուներին (լուսանկար) Կարճ շորտեր, երազային կերպար. Լևոն Արոնյանի ընկերուհու՝ Անիտա Այվազյանի նոր, գայթակղիչ լուսանկարը Բեն Ավետիսյանը, Իրինա Այվազյանը, Աղաս Մանուկյանը և այլք՝ Մաշ Իսրայելյանի նոր տեսահոլովակում Ինչպիսին էր Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը մանուկ հասակում (լուսանկար) Ի՞նչ նվեր է մատուցել Գոռ Հակոբյանը փոքր որդուն՝ Ֆելիքսին ծննդյան կապակցությամբ (լուսանկար) «Եթե հիմա չունեցա նման նկարներ, ապա 59-ում դժվար թե ունենամ». Աստղիկ Սաֆարյանը՝ բիկինիով (լուսանկար) Լավ էս ինչքա՞ն մեր միջի մաղձով պիտի թունավորենք մեզ․ Նազենի Հովհաննիսյանը՝ Լևոն Արոնյանին քննադատողներին
website by Sargssyan