Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ոստիկանության պաշտոնական լրահոսին հետևելով՝ առաջին հերթին աչքի է զարնում այն հանգամանքը, որ բավական շատ են ապօրինի զենքի կամավոր հանձնման կամ առգրավման դեպքերի մասին տեղեկությունները: Ոստիկանության՝ «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը պաշտոնավարման առաջին իսկ օրից հատկապես կարևորում է ազգաբնակչության մոտ եղած ապօրինի զենքի հավաքումը և այդ առումով բավական խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին։ Մեր զրուցակցի խոսքերով, նոր ոստիկանապետը երկար տարիներ քրեական-հետախուզության ոլորտում է ծառայել և «լավ գիտի ապօրինի զենքի հետևանքները երկրի քրեական իրավիճակի վրա»։ 

Թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ նույնիսկ ոչ մասնագետների համար է պարզ, թե քաղաքացիների ձեռքին եղած զենքը տևական ժամանակ ինչպիսի պատուհաս էր դարձել. քիչ չեն տեղեկությունները, որ դրանցով բազմաթիվ հանցանքներ էին կատարվում՝ խուլիգանությունից մինչև սպանություն։ Մնում է միայն հուսալ, որ ոստիկանապետը նույն ջանասիրությամբ պայքար կծավալի նաև ամեն գիշեր քաղաքացիների համար գլխացավ դարձած հրավառությունների դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հնդկաստանում մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին Պարետը նոր որոշում է ընդունել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը ինքնասպանություն է գործել Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում Լևոն Արոնյանը կրկին 7-րդն է Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Բյուջեում փող չկա, իսկ ինչ էլ որ կա-փող չի՝ պարգևավճարա․․․․․ Վանեցյանի մեսիջը Մոսկվային. Հայ-ռուսական կապերը պետք է կրեն խորը ռազմավարական բնույթ Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» ՆԱՍԱ-ի տիեզերագնացները վայրէջք են կատարել Մեքսիկայի ծոցում Սահմանապահ գյուղերում երեխաները վաղուց վերադարձել են իրենց խաղերին ու զվարճանքներին Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ Հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում. Գևորգ Պետրոսյան ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը Հայաստանում կորոնավիրուսից 8 պացիենտ է մահացել Իրավիճակը սահմանին
website by Sargssyan