Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում էլ ավելի է սրվել հայ-ռուսական հարաբերությունների թեման։ Մեր երկրների հարաբերությունները որքան էլ բարեկամական են, դաշնակցային, միևնույն է՝ առաջնորդների մակարդակով բավական սառն են, ինչի մասին խոսում են արդեն ոչ միայն միջազգայնագետները, քաղաքագետները, այլ անգամ սովորական մարդիկ։

Ի դեպ, շատերի համոզմամբ, նման վիճակ երբևէ չէր եղել։ ՀՀ նախկին ոչ մի ղեկավար ՌԴ ղեկավարության հետ այս աստիճան սառը և լարված հարաբերություն չի ունեցել։ Լարվածության առիթները շատ էին ի սկզբանե, վերջերս էլ ավելացան մի քանի դրվագներ ևս, մասնավորապես ռազմաբազան հանելու թեման, Նավալնիի հայտնվելը Հ1-ի եթերում, հակառուսական տրամադրությունների ավելի ու ավելի խորացումը որոշակի շրջանակների կողմից և այլն։ 

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս հանգամանքով անհանգստացած են նաև իշխանական շրջանակներում։ Ըստ այդ նույն տեղեկությունների, ռուսների հետ փորձում է ինքնուրույն «պայմանավորվել» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ 

Նա, ինչպես հայտնի է, նախկինում աշխատել է պրոկրեմլ յան «Ռեգնում» ինֆորմացիոն գործակալությունում և պահպանել է իր կապերը մինչ օրս։ 

Եվ օգտագործելով իր նախկին կապերը այդ շրջանակների հետ՝ փորձում է հարաբերություններ հաստատել ռուսների հետ՝ Փաշինյանից առանձին։ Վստահելիություն ձեռք բերելու համար նա, մասնավորապես տեղեկացված լինելով առկա հակառուսական և արևմտյան քամիներից եկած պլանների մասին, փորձում է հնարավորինս հարթեցնել դրանց հետ կապված խնդիրները ռուսական կողմի հետ։ 

Ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը այդ ամենով փորձ է անում իր կողմը հավաքել նաև իշխանական այն ներկայացուցիչներին, որոնք վտանգներ են տեսնում իրենց թիմի կողմից հետևողական հակառուսական քայլերի մեջ կամ առնվազն չեն ոգևորվում, օրինակ՝ «Նավալնի ցույց տալով»։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացում. Եղանակը Հայաստանում Կիև-Երևան չարտերային թռիչք օգոստոսի 8-ին Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ Հնդկաստանում մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին Պարետը նոր որոշում է ընդունել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը ինքնասպանություն է գործել Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում Լևոն Արոնյանը կրկին 7-րդն է Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Բյուջեում փող չկա, իսկ ինչ էլ որ կա-փող չի՝ պարգևավճարա․․․․․ Վանեցյանի մեսիջը Մոսկվային. Հայ-ռուսական կապերը պետք է կրեն խորը ռազմավարական բնույթ Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» ՆԱՍԱ-ի տիեզերագնացները վայրէջք են կատարել Մեքսիկայի ծոցում Սահմանապահ գյուղերում երեխաները վաղուց վերադարձել են իրենց խաղերին ու զվարճանքներին Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ
website by Sargssyan