ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈՒԼԻՍԻ). Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Սալվադոր Դալիի 120 աշխատանք
SocietyՏՈՆԵՐ
Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Հյուսիսային Օսեթիա՝ Հանրապետության օր, Սողոմոնյան կղզիներ՝ Անկախության օր, Տանզանիա՝ Գյուղատնտեսության օր, Ռուսաստան, Բելառուս և Ուկրաինա՝ Յանկա Կուպալայի օր, Ճապոնիա՝ Տանբատա կամ Աստղերի փառատոն (սիրո ճապոնական օր)։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1923– Կովբյուրոյի նիստում Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Խանքենդի կենտրոնով, որը հետո վերանվանվել է Ստեփանակերտ, իսկ վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնվել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը, միաժամանակ որոշվել է Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։
1927 – ծնվել է պատմաբան, բյուզանդագետ, հայագետ Հրաչ Բարթիկյանը։
1950 –ծնվել է հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը։
2006-Հայաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է «Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, որը տարածվել է մոտ 600-700 մարդու վրա:
2011-Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Դալին և սյուրռեալիստները» խորագիրը կրող աննախադեպ ցուցահանդես, Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Սալվադոր Դալիի 120 աշխատանք։
2012-ոստիկանները թույլ չեն տվել զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի առջև կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ եւ մոմավառություն կատարել։
2013- կայացել է «Ոսկե Ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի բացումը, որի հյուրերի շարքում են եղել շանսոնյե Շարլ Ազնավուրը եւ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:
ԱՇԽԱՐՀ
1438 -Ֆրանսիայի թագավոր Կարլ 7-րդը հայտարարել է պրագմատիկ սանկցիան, ըստ որի, սահմանվել է թագավորի իշխանության գերակայությունը Հռոմի պապի իշխանության նկատմամբ։
1520 -Էռնան Կորտեսի մի քանի հարյուրի հասնող իսպանացի կոնկիստադորները փայլուն հաղթանակ են տոնել Օտումբեի ճակատամարտում Ացտեկական Կայսրության բազմահազարանոց բանակի նկատմամբ, որով իսկ դրել են այդ կասրության անկման հիմքը։
1575 -զինադադարի բանակցությունների համար հանդիպած անգլիական և շոտլանդական ջոկատները մարտի են բռնվել, որը հայտնի է որպես Ռիձվայրի ճակատամարտ. դա եղել է Շոտլանդական և Անգլիական թագավորությունների միջև տեղի ունեցած վերջին ճակատամարտը։
1668 -անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնը ստացել է գիտությունների մագիստրի կոչում։
1746 –ծնվել է իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին։
1807 -Ռուսական Կայսրության և նապոլեոնական Ֆրանսիայի միջև կնքվել է Տիլզիտյան խաղաղության պայմանագիրը:
1846 -ԱՄՆ-ը հայտարարել է Մեքսիկայի մաս հանդիսացող Կալիֆորնիայի անեքսիայի մասին։
1860 –ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերը։
1882 –ծնվել է բելառուսների ազգային բանաստեղծ Յանկա Կուպալան։
1887– ծնվել է ազգությամբ հրեա, ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալը:
1891 - «Ամերիկյան էքսպրեսս» ընկերությունը արտոնագրել է ճանապարհային չեկը, որը հանդիսանում է ժամանակակից վարկային քարտերի նախատիպը։
1911 –ծնվել է իտալական ծագումով ամերիկացի կոմպոզիտոր Ջան Կարլո Մենոտտին։
1930– վախճանվել է շոտլանդացի գրող Արթուր Կոնան Դոյլը, որը հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի մասին դետեկտիվ պատմվածքների հեղինակ:
1937- միջադեպ է տեղի ունեցել Պեկինից ոչ հեռու գտնվող Լուգոուիցիաո կամրջին. ճապոնական զորքերը հարձակվել են չինական կայազորի վրա, որն էլ դարձել է Ճապոնիայի կողմից Չինաստանի նկատմամբ իրականացված լայնամասշտաբ ագրեսիայի սկիզբ։
1940 – ծնվել է անգլիացի երաժիշտ Ռինգո Սթարը, որը հանդիսացել է «Beatles» խմբի անդամներից մեկը:
1947– ծնվել է մեքսիկացի երգիչ և երաժիշտ Կառլոս Սանտանան:
1950 -անգլիական Ֆորնբորո քաղաքում կայացել է առաջին ավիաշոուն։
1956– վախճանվել է գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ Գոթֆրիդ Բենը:
1978 - Սողոմոնյան կղզիներն անկախություն են ստացել Միացյալ Թագավորությունից։ 1980 -իրականացվել է առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռով։
1983 - Ուիմբլդոնի թենիսի մրցաշարում 17 տարեկան Բորիս Բեքերը դարձել է ամենաերիտասարդ հաղթողը։
1990- ժամանակի երեք նշանավոր տենորներ Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն և Խոսե Կարերասն առաջին անգամ միասին ելույթ են ունեցել Հռոմում։
1990– առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ֆորտ Բոյար» հեռուստախաղը:
2005 -ահաբեկչական պայթյուններ են իրականացվել Լոնդոնի մետրոյում և քաղաքային ավտոբուսներում։