Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումները, ուսումնասիրվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Քննարկվել է նաեւ միջազգային խաղաղության եւ կայունության պահպանման առաքելություններին Հայաստանի շարունակական մասնակցության, ստեղծված իրավիճակում հերթափոխների իրականացման ընթացքը։

Պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում COVID-19-ի դեմ պայքարի եւ տարածման կանխարգելման միջոցառումները, ինչպես նաեւ համավարակի պայմաններում ամառային զորակոչի կազմակերպման ընթացը։

Տիկին դեսպանը նշել է, որ ուրախ է հանդիպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ քննարկել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների փոխադարձ շահերին ու մտահոգություններին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:  

Ռուսաստանում Լ-39 ինքնաթիռ է վթարվել Հանքային ջրերի արտադրությունն աճել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողությունը Ավագ դպրոցում Հայոց պատմության ծրագրի կազմման հիմքում շեշտը դրվելու է արդի աշխարհում խնդրահարույց թեմաների ուսումնասիրության՝ քննադատական վերլուծության մեթոդի վրա․ ԿԳՄՍՆ Չակ Նորիսը սպառնացել է Ալեքսանդր Լուկաշենկոյին (տեսանյութ) Թուրքական սուզանավը հատել է Հունաստանի ջրային սահմանը Սեթյենը կազատվի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից. Sport.es COVID-19. Եվրոպայում նոր սահմանափակումներ են սահմանվում «Արարատ»-ի երկու թիմերի 8 ֆուտբոլիստ և 3 մարզիչ վարակվել են կորոնավիրուսով «Ես այդպիսի ցավ չէի տեսել». Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված, ծեծի ենթարկված և այժմ հոսպիտալացված անձինք (տեսանյութ, լուսանկարներ) Խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան Էրդողանը սպառնացել է Հունաստանին Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. Փոլ Գոբլ (տեսանյութ) Արթուր Վանեցյանը պահանջում է բացել փակագծերը ՀՀԿ-ն բավականին ակտիվացել է «Բելառուսի դեմ ագրեսիա է հյուսվում». Լուկաշենկոն արտաքին միջամտության տարրեր է տեսնում և մտադիր է կապվել Պուտինի հետ Խուստուփի պես հպարտ ու դուխով. Նիկոլ Փաշինյան Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. օրվա լուրերը՝ մեկ տողով Գագիկ Ծառուկյանը սպասում է, թե երբ են ստերը հերքվելու
website by Sargssyan