Հինգ միլիոն դրամ՝ «Ակբա» բանկի կողմից
Բլոգ«Դժվար իրավիճակներում է, որ օգնության են հասնում լավագույն ընկերները»,-գրված է «ՍOՍ Մանկական Գյուղեր-Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ «Ակբա» բանկի աջակցությամբ 350 խոցելի ընտանիք ստացավ մեկ ամսվա համար նախատեսված սննդի փաթեթներ։ «Շնորհակալ ենք մեր ընկերոջը»,-ասվում է «ՍOՍ Մանկական Գյուղերի» անունից: Հավելենք, որ ընդհանուր գումարը կազմում է 5 միլիոն դրամ: