Միակ ելքը առանց ավելորդ շոուների և տեսարանների արդյունավետ կառավարում իրականացնելն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը շարունակում է ընդլայնել իր տարածման աշխարհագրությունը, ներքաղաքական ակտիվ զարգացումներ են տեղի ունենում։ Եվ ներքաղաքական դաշտում դասավորվածությունը շարունակում է մնալ սևերի և սպիտակների տրամաբանության մեջ։ 

Զուր էին այն հույսերը, թե իշխանությունները գոնե ճգնաժամային իրավիճակում կփոխեն իրենց գործելաոճը, կքանդեն սևի ու սպիտակի պատնեշը և կհամախմբեն հանրությանը առկա մարտահրավերները հաղթահարելու գործում։

 

Եթե նախքան համավարակը կառավարող ուժի ներկայացուցիչներն իրենց համեմատաբար առավել վստահ էին զգում իշխանության ղեկին, ապա ճգնաժամը լուրջ փորձություն էր նրանց համար, քանի որ չունեն համապատասխան որակներ արդյունավետ ճգնաժամային կառավարում իրականացնելու համար։ 

Եվ համավարակի դեմ պայքարի փաստացի ձախողումը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել առողջապահական համակարգը, որն այս պահին աշխատում է ուժերի գերլարումով, բայց եթե վարակի տարածումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա, ինչպես իշխանություններն են քանիցս նշել, մի ոչ գեղեցիկ օր էլ առողջապահական համակարգի հզորությունները կարող են բավարար չլինել բուժօգնության կարիք ունեցող բոլոր հիվանդներին սպասարկելու համար։

Իսկ այդ դեպքում, որպեսզի իրավիճակը լիովին դուրս չգա վերահսկողությունից, իշխանությունները ստիպված են լինելու կրկին գնալ խիստ կարանտինային ռեժիմի սահմանմանը՝ անտեսելով նույնիսկ ահռելի տնտեսական վնասները։ Այս մասին ակնարկեց նաև վարչապետ Փաշինյանը իր վերջին ճեպազրույցներից մեկում։

Հայաստանի մյուս ամենամասշտաբային խնդիրը վերաբերում է տնտեսությանը, որն արտակարգ դրության պայմաններում հայտնվել է խոր դեպրեսիայի մեջ։ Տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում անկումային տրամադրություններ են։ Բիզնեսն այս փուլում ակնհայտ դժվարությունների առաջ է կանգնած։ Քանի որ նվազում են պետբյուջե մուտքագրվող եկամուտները, ավելանում է բյուջեի դեֆիցիտը։

Եվ սա է պատճառը, որ միջազգային ֆինանսական կառույցները մեկը մյուսի հետևից շարունակում են վատթարացնել 2020 թվականի՝ Հայաստանին վերաբերող տնտեսական կանխատեսումները։ Ըստ էության, իշխանությունների հայտարարած «տնտեսական հեղափոխությունից» ոչինչ չի մնացել (թեպետ իրականում ոչինչ չկար էլ), և օրըստօրե երկրում աճում է սոցիալական լարվածությունը, քանզի նվազել են բնակչության եկամուտները, բազմաթիվ քաղաքացիներ կա՛մ կորցրել են իրենց աշխատանքը, կա՛մ էլ կանգնած են այն կորցնելու վտանգի առաջ։

Երկրում առկա տոտալ ճգնաժամը ամբողջանում է, եթե գումարում ենք նաև իշխանությունների գործողությունների արդյունքում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը։ 

Եվ քանի որ Հայաստանը գնալով ավելի խոր փոսի մեջ է հայտնվում, բնականաբար, ընդդիմությունը պետք է, որ կատարեր իր դերակատարությունը՝ սաստկացներ քննադատությունը իշխանությունների նկատմամբ։ Սրանով է պայմանավորված, որ ընդդիմադիր տարբեր շրջանակների կողմից անգամ խոսվում է հնարավոր իշխանափոխության մասին։

Սակայն իշխանությունները չափից շատ թունոտ են տանում յուրաքանչյուր քննադատություն և փորձում են քրեաիրավական և այլ գործիքներով ճնշել կամ լռեցնել ընդդիմությանը։ Իսկ իրենց՝ իշխանության մնալու տեսանկյունից այլընտրանքի բացակայությունը շեշտելու համար նրանք հանրությանը սպառնում են, որ եթե իրենք հեռանան իշխանությունից, ապա նախկինները կրկին իշխանություն կստանան և «կթալանեն» ժողովրդին։

Եվ պատահական չէ, որ այս իրավիճակում իշխող քաղաքական ուժը փորձում է ֆոն ստեղծել, թե իրենք շարունակում են բարձր վստահության պաշար ունենալ հանրության շրջանում։ 

Դրա համար էլ վարչապետ Փաշինյանը, փորձելով ցույց տալ, թե իշխանությունը շարունակում է այն չափով վստահություն վայելել, ինչպիսին որ նախքան համավարակի տարածումն էր, հայտարարում է, թե հեղափոխության կողմնակիցները կարող են փողոց դուրս գալ։

 

Իսկ այս քարոզչական հնարքն ավելի համոզիչ դարձնելու համար օգնության են գալիս «Գելափի» սոցհարցումները, թե Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 85 տոկոսը։ 

Այնինչ այդ նույն սոցհարցումները ժամանակին բարձր վարկանիշ էին ապահովում նաև նախկին իշխանությունների համար, և մենք տեսանք, թե արդյունքում ինչպես իշխանափոխություն տեղի ունեցավ։

 

Փաստորեն մի իրավիճակ է ստեղծվել, որ Փաշինյանն իր հույսը դրել է քարոզչական հնարքների վրա, բայց առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում դրանք չեն կարող երկար կյանք ունենալ, միակ ել քը առանց ավելորդ շոուների և տեսարանների արդյունավետ կառավարման իրականացումն է և ճգնաժամից դուրս գալուն ուղղված կշռադատված քայլերի կատարումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Եղբայրս հենակետում հրազենից գլխի վնասվածք է ստացել, թոշակը կտրել են, դիմել ենք դատարան, հնարավո՞ր է վերականգնվի. Սևանի բնակիչը՝ վարչապետին Պարետատունը քննարկում է Հայաստան ժամանողների թեստավորումը հենց օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը Ե՞րբ և ո՞ր դեպքում կարելի է բողոքարկել պետական մարմնի կայացրած վարչական ակտը Ռուսաստանը մինչև տարեվերջ ՍՈւ–30ՍՄ2 և ՍՈւ-35Ս կործանիչների գնման պայմանագիր կկնքի Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց․ Մարուքյանը՝ Փաշինյանի վերջին հարցազրույցի մասին Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ մի շարք վայրերում «Արարատի մարզում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել». ԱՆ խոսնակ Բելառուս օպերային երգիչ Իլյա Սիլչուկովը հրաժարվել է Լուկաշենկոյի մրցանակից ՀՀ ԶՈՒ-ում ծառայող մեր աղջիկները (լուսանկարներ) Քննարկվում է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը Լավ լուր. այսօրվանից կարող եք անձնական ավտոմեքենաներում դիմակ չկրել Պաշտոնական. Վիլիանը ՝ Արսենալի ֆուտբոլիստ Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ Նոր պաշտոնանյություն Ոստիկանությունում Վահե Էնֆիաջյանը շատ հարգված և պարկեշտ մարդ է. Արթուր Սարգսյան Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար «Զենքը պահում էին գլխներիս ու բերում այստեղ». Մինսկում սկսել են բաց թողնել ձերբակալվածներին (տեսանյութ) Վերսկսում են թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով Չորս օտարերկրացի է ձերբակալվել Վրաստանում. նրանք, շրջանցելով անցակետը, Վրաստան են մուտք գործել Հայաստանի տարածքից (տեսանյութ) Արթուր Վանեցյանը «Հայրենիք» կուսակցությունում ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել
website by Sargssyan