Հպարտ քաղաքացին՝ այսուհետ «տուգանվելու մատերիալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում համավարակի տարածմանը զուգահեռ սոցիալ-տնտեսական իրավիճակը գնալով բարդանում է, և դրանով է պայմանավորված, որ իշխանությունները խուսափում են կրկին խիստ կարանտինային ռեժիմին անցնելուց։

Եվ իրադրության բարդությունը պահանջում է, որ կառավարությունը խթանիչ քայլեր ձեռնարկի տնտեսության մեջ և այնպիսի քաղաքականություն վարի, որը միտված կլինի բնակչության եկամուտների ավելացմանը, սակայն իշխանությունների նախաձեռնողականությունը մի շարք սոցիալական աջակցության փաթեթներից ու որոշ անտոկոս վարկերի տրամադրումից այն կողմ չի անցնում։

Եվ փոխանակ մարդկանց եկամուտների նվազման և գործազրկության աճի պարագայում իշխանությունները տարբեր գործիքներ գտնեն քաղաքացիների հարկային բեռը թեթևացնելու համար, ընդհակառակը, տարբեր ձևերով ավելի են մեծացնում նրանց նկատմամբ ֆինանսական ճնշումը։

Դա առաջին հերթին նախատեսվում է անել ինչպես գույքահարկի, այնպես էլ՝ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով։ Մասնավորաբար գույքահարկի ավելացումն, ըստ մասնագետների, առաջին հերթին ազդելու է խոցելի խավի և հետո միայն գործարար հատվածի վրա:

Պարզ էր, որ իշխանությունների այս նախաձեռնությունը չի կարող դժգոհություն չառաջացնել հանրության շրջանում։ Եվ այս թեմայի շուրջ աղմուկը դեռ չմարած՝ մեկ էլ իշխանությունները շրջանառության մեջ դրեցին մեկ այլ աղմկահարույց նախագիծ, որը միտված էր դիմակներ չկրելու համար տուգանքները բարձրացնելուն։

Մասնավորապես հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու համար նախատեսվում էր 20.000 դրամ (ներկայումս գործող 10.000 դրամի փոխարեն), բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար՝ 50.000 դրամ։

Իհարկե, աղմուկն այնքան բարձր էր, որ իշխանությունները որոշեցին հարցը չներառել երեկվա արտահերթի օրակարգ: Որևէ երաշխիք չկա, որ հետագայում այս նախաձեռնությունը չի քննարկվի, սակայն ուշագրավ է, որ իշխանությունները որպես մեծ լավություն էին մատուցում իրենց իսկ գաղափարից հրաժարվելը:

Բայց իշխանությունները հանգիստ չէին ունենա, եթե քաղաքացիներին տուգանքներով ծանրաբեռնելու քաղաքականությունը սրանով ավարտվեր։ Դրա համար էլ շրջանառության մեջ է դրվել մի նոր նախագիծ, որով առաջարկվում է տուգանել այն վարորդներին, որոնք իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։

Իսկ տուգանքները բավական բարձր են՝ ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։

Այն վերաբերելու է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներին։ 

Եվ սպասվում է, որ այս նախագիծը կարող է վարորդների և ավտոներմուծողների շրջանում լուրջ դժգոհությունների տեղիք տալ, քանի որ շատ վարորդներ ի վիճակի չեն լինի նման բարձր չափերի տուգանքներ վճարել:

 

Եվ եթե կորոնավիրուսի համավարակը երկար տևի, ապա չի բացառվում, որ իշխանությունները շուտով շրջանառության մեջ դնեն նաև առողջապահության պարտադիր 6 տոկոսանոց հարկ սահմանելու մասին նախագիծը՝ հաշվի առնելով, որ դեռևս անցյալ տարի առողջապահության նախարարությունն առաջարկում էր առողջապահության ապահովագրումը դարձնել պարտադիր ու համապարփակ։

Սրանք միայն մի քանի օրինակներ են: Ստացվում է, որ իշխանությունները տնտեսական տեղաշարժ ապահովող նախաձեռնություններով հանդես գալու և քաղաքացիների վիճակը բարելավելու փոխարեն, նորանոր ձևեր են հորինում, որպեսզի հնարավորինս շատ տուգանեն և հարկեն բնակչությանը։ Իսկ հիմա արդեն քանի՞ կոպեկ արժեն վարչապետի այն ամպագոռգոռ հայտարարությունները, թե «քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ», երբ իշխանությունը հպարտ քաղաքացիներին սկսել է դիտարկել միայն տուգանելու տրամաբանության մեջ։

Այս վիճակը երեկ լավագույնս էր բնութագրել հայ քաղաքագետներից մեկը.«Էսպես որ գնաց, միակ ներդրումը տուգանքներն են լինելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Եղբայրս հենակետում հրազենից գլխի վնասվածք է ստացել, թոշակը կտրել են, դիմել ենք դատարան, հնարավո՞ր է վերականգնվի. Սևանի բնակիչը՝ վարչապետին Պարետատունը քննարկում է Հայաստան ժամանողների թեստավորումը հենց օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը Ե՞րբ և ո՞ր դեպքում կարելի է բողոքարկել պետական մարմնի կայացրած վարչական ակտը Ռուսաստանը մինչև տարեվերջ ՍՈւ–30ՍՄ2 և ՍՈւ-35Ս կործանիչների գնման պայմանագիր կկնքի Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց․ Մարուքյանը՝ Փաշինյանի վերջին հարցազրույցի մասին Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ մի շարք վայրերում «Արարատի մարզում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել». ԱՆ խոսնակ Բելառուս օպերային երգիչ Իլյա Սիլչուկովը հրաժարվել է Լուկաշենկոյի մրցանակից ՀՀ ԶՈՒ-ում ծառայող մեր աղջիկները (լուսանկարներ) Քննարկվում է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը Լավ լուր. այսօրվանից կարող եք անձնական ավտոմեքենաներում դիմակ չկրել Պաշտոնական. Վիլիանը ՝ Արսենալի ֆուտբոլիստ Գագիկ Ծառուկյանին սադրել հնարավոր չէ Նոր պաշտոնանյություն Ոստիկանությունում Վահե Էնֆիաջյանը շատ հարգված և պարկեշտ մարդ է. Արթուր Սարգսյան Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար «Զենքը պահում էին գլխներիս ու բերում այստեղ». Մինսկում սկսել են բաց թողնել ձերբակալվածներին (տեսանյութ) Վերսկսում են թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով Չորս օտարերկրացի է ձերբակալվել Վրաստանում. նրանք, շրջանցելով անցակետը, Վրաստան են մուտք գործել Հայաստանի տարածքից (տեսանյութ) Արթուր Վանեցյանը «Հայրենիք» կուսակցությունում ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել
website by Sargssyan