Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներում. միայն մայիսին 27,9 տոկոս նվազում կա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին 3 տարիների նույն ժամանակահատվածների համեմատությամբ 2020 թվականի մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ամենացածր ցուցանիշն է գրանցվել: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի և կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից: 2020 թվականի մայիսին ամբողջ հանրապետությունում անշարժ գույքի 11,507 գործարք է իրականացվել՝ 4449-ով պակաս, քան նախորդ տարվա նշված ժամանակահատվածում:

2020թ. մայիսին 2019 թ. մայիսի համեմատությամբ ընդհանուր գործարքները պակասել են 27,9 տոկոսով: Միայն մայրաքաղաք Երևանում գործարքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31,5 տոկոսով: Միևնույն ժամանակ նկատենք, որ, կարծես, չի շարունակվել այն տեմպը, որն արձանագրվել էր 2020թ. ապրիլին՝ հաշվի առնելով համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը, խիստ սահմանափակումները: 

Նշենք, որ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ անշարժ գույքի ընդհանուր գործարքների քանակը 82,2 տոկոսով էր նվազել: Իհարկե, դեռ հարց է, թե մայիսի ցուցանիշները որքանով կարող են շուկայում որոշակի շարժի նշան լինել, բայց նկատենք, որ 2020 թ. մայիսին 2020 թ. ապրիլի համեմատ գործարքների թիվը 4 անգամ ավելացել է:

Ինչ վերաբերում է 2020 թ. մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների տոկոսային բաշխվածությանն ըստ տեսակների, նկատենք, որ այս առումով կրկին ամենամեծ մասը՝ 33,2 տոկոսը, բաժին է հասել օտարման գործարքներին: Այդուհանդերձ, 2020 թ. մայիսին 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ օտարման գործարքները նվազել են 33,1 տոկոսով: Ինչ վերաբերում է այլ տեսակներին, ապա, օրինակ` առքուվաճառքի գործարքները նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել են 28, 7 տոկոսով: 

զել են 34,7, հողերինը՝ 21,5 տոկոսով: Միայն ավտոտնակների գործարքներն են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 53,7 տոկոսով: 

Նշենք նաև, որ 2020 թվականի մայիսին 2019 թ. մայիսի համեմատ բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են 56,6 տոկոսով, անհատական բնակելի տներինը՝ 32,1, հասարակական նշանակության շինություններինը՝ 32,9, ավտոտնակներինը՝ 26, հողերինը՝ 5,8 տոկոսով:

Ինչ վերաբերում է օտարման գործարքներին, ապա ամենաշատը օտարվել է հող, բնակարան, իսկ երրորդ տեղում այս առումով բնակելի տներն են: Միևնույն ժամանակ նշենք, որ 2020 թ.-ի մայիսին օտարման ամենամեծ մասը՝ 76, 7 տոկոսը, առքուվաճառքի գործարքներին է բաժին հասել: 

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի մայիսին ՀՀ-ում գրանցվել է անշարժ գույքի առքուվաճառքի 2925 գործարք: Սա ևս վերջին երեք տարիների ամենացածր ցուցանիշն է: Նախորդ տարվա մայիսին այդ գործարքների թիվը եղել է 4100, 2018 թ.-ին՝ 3677, 2017 թ.ին՝ 3250:

Բազմաբնակարանային բնակելի շենքերի բնակարանների գործարքները նվազել են թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Թեպետ գործարքները նվազել են, այնուամենայնիվ, նախորդ տարվա համեմատ գնանկում չի արձանագրվել:

Երևանում 2020 թ. մայիսին իրականացվել է բազմաբնակարանային բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի 344 գործարք: Այս ցուցանիշը 2020 թ. տարվա ապրիլի համեմատ ավելացել է 84 տոկոսով, սակայն 2019թ. մայիսի համեմատ նվազել է 61,2 տոկոսով: 

Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա 2020թ. մայիսին Երևանում բազմաբնակարանային շենքերի բնակարանների շուկայական գները 1 քառակուսի մետրի հաշվարկով 2020 թ. ապրիլի համեմատ նվազել են 1 տոկոսով, իսկ 2019թ. մայիսի համեմատ աճել են 11,9 տոկոսով:

Մարզերում 2020թ. մայիսին բազմաբնակարանային բնակելի շենքերի 234 բնակարան է վաճառվել: 2019թ. մայիսի համեմատ այս ցուցանիշը 47,3 տոկոսով է նվազել: Նախորդ տարվա համեմատ մարզերում բնակարանների գները ևս որոշակի աճ են գրանցել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին Եթե Ոստիկանության այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, այսօր հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք ունենալու. Տիգրան Ավինյան (տեսանյութ) ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ստացավ Որ երկրների հետ են սահմանները բացվելու Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Միտինգները կթույլատրվեն,երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. Ավինյան Պուտինը հայտնվել է ֆրանսիական հայտնի պարբերականի շապիկին՝ սուպերգործակալ Ջեյմս Բոնդի կերպարով Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել պատշգամբից Պավլիկ Մանուկյան՝ 9 տարի, Սմբատ Բարսեղյան՝ ցմահ, Վարուժան Ավետիսյան՝ 8 տարի 9 ամիս. դատախազները հանդես եկան մեղադրական ճառով Հայաստանում կրկին տարածվել է լեյշմանիոզ. այս վարակը մահացու է (տեսանյութ) Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան Ես չեմ հիշում Ամուլսարի հետ կապված որևէ խոստում, որը մենք տվել ենք ու չենք կատարել. Տիգրան Ավինյան Երբ են բացվելու բուհերը. պարզաբանում է պարետը Մոսկվայից դեպի Երևան նախատեսված չարտերային չվերթների նոր ժամանակացույցը «Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը Բացօթյա որ տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Պարետի նոր որոշումը Բարսելոնայի ֆուտբոլիստի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ
Արկադի Դումիկյանի դուստրն իսկական արքայադուստր է. նա անչափ նման է հայրիկին (լուսանկար) Մերի Մակարյանը և Լիլուն՝ լողավազանում (լուսանկար) Ինչո՞ւ է Մարիամ Մելիքյանը 5-ամյա դստերը կանացի սեքսուալ զուգագուլպա հագցնում (լուսանկար) Հռիփսիմե Հակոբյանի շքեղ զգեստն անտարբեր չի թողել երկրպագուներին (լուսանկար) Կարճ շորտեր, երազային կերպար. Լևոն Արոնյանի ընկերուհու՝ Անիտա Այվազյանի նոր, գայթակղիչ լուսանկարը Բեն Ավետիսյանը, Իրինա Այվազյանը, Աղաս Մանուկյանը և այլք՝ Մաշ Իսրայելյանի նոր տեսահոլովակում Ինչպիսին էր Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը մանուկ հասակում (լուսանկար) Ի՞նչ նվեր է մատուցել Գոռ Հակոբյանը փոքր որդուն՝ Ֆելիքսին ծննդյան կապակցությամբ (լուսանկար) «Եթե հիմա չունեցա նման նկարներ, ապա 59-ում դժվար թե ունենամ». Աստղիկ Սաֆարյանը՝ բիկինիով (լուսանկար) Լավ էս ինչքա՞ն մեր միջի մաղձով պիտի թունավորենք մեզ․ Նազենի Հովհաննիսյանը՝ Լևոն Արոնյանին քննադատողներին
website by Sargssyan