«Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն օգուտ չեն տալիս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ հստակ հայտնի չէ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին դասերը կանցկացվեն հեռավար տարբերակով, թե ոչ: Դեռ գարնանը հեռավար կրթությանը հանկարծակի անցումը մի շարք հարցեր ու խնդիրներ առաջ բերեց: 

Ակնհայտ է, որ կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների դեպքում հատկապես հեռավար կրթությունն իր խնդիրներն է առաջ քաշում: 

«Դասավանդի՛ր, Հայաստան» համակարգային փոփոխությունների ծրագրերի ղեկավար Մանուկ Խաչատրյանը, սակայն, առաջարկում է կրթությանը վերաբերող ցանկացած հարց դիտարկել ընդհանուր կոնցեպտի մեջ:

«Ունենք մի իրավիճակ, երբ շատ երեխաներ ակամայից ձեռք բերեցին կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ: Առօրյայում կրթության առանձնահատուկ պայմանի կարիքն ի հայտ է գալիս, երբ երեխան ուսումնառության ինչ-որ դժվարություն կամ հաշմանդամություն ունի: Հեռավար կրթության պայմաններում խնդիրը հետևյալն է՝ եթե երեխան չունի սարքավորում կամ էլ սարքավորումից օգտվել չի կարողանում, ինքը ևս ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք: 

Ակնհայտ է, որ մեծ թվով աշակերտներ զրկված էին հեռավար կրթություն ստանալու հնարավորությունից: Մեր կրթական ամբողջ համակարգը պատրաստ չէր հեռավար կրթությանը: Լուրջ խնդիր ունեինք բոլոր սովորողների համար: 

Այլ հարց է, երբ առանց արտակարգ իրավիճակի, առանց արտակարգ պայմանների ինքնին արդեն իսկ ունես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ուղղակի արտակարգ իրավիճակում քո այդ կարիքը սրվում է: 

Սա շատ կարևոր փաստ է, որ քննարկումները վերաբերում են ոչ թե կրթության առանձնահատուկ պայմանների կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումնառությանը, այլ կրթական համակարգին, թե որքանով է այն արդյունավետ ներառական կրթություն իրականացնում, որքանով էր պատրաստ հեռավար կրթությանը և որքանով էր պատրաստ ներառական կրթություն իրականացնել հեռավար տարբերակով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Նշում է՝ երբ խոսում ենք դժվարությունների մասին, պետք է առանձնացնել մեկ կարևոր փաստ, այն է՝ մեր հանրակրթական դպրոցներում ստեղծված չեն պայմաններ, օրինակ՝ տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար: 

«Սա պայմանավորված է և՛ անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայությամբ, և՛ ամենակարևորը՝ ուսուցիչների պատրաստվածությամբ: Մեր ուսուցիչներից շատերը նոր են սովորում, այդ առիթը քիչ-քիչ ստեղծում են պետությունը և տարբեր կազմակերպություններ, որպեսզի նրանք սկսեն իրականացնել ներառող դասավանդում կամ հատուկ տեխնոլոգիաների կիրառում կոնկրետ երեխաների դեպքում և այլն: 

Նույն իրավիճակը տեղափոխվեց հեռավար կրթության հարթակ: Այնպես չէ, որ ամեն ինչ շատ լավ էր, սկսվեց հեռավար ուսուցումը և կանգնեցինք խնդիրների առաջ: Հեռավար ուսուցման դեպքում առաջացան խնդիրներ, որոնց ուսուցիչները հանդիպեցին հեռավար ուսուցման գործիքներից օգտվելիս և ավելացավ երեխաների ունեցած տեխնոլոգիաների կիրառման հարցը: 

Շատ դեպքերում հեռավար ուսուցումն ավելի լավ հնարավորություններ է տալիս ուսումնառություն կազմակերպելիս, քանի որ երբ առօրյա կրթության ժամանակ երեխաներին համակարգիչներ և տեխնոլոգիաներ են պետք, ուսուցիչներից շատերը չեն կարողանում դրանցից ճիշտ օգտվել, ճիշտ հարթակներից և ճիշտ ձևերով, իսկ այս դեպքում բոլորն են համակարգչից օգտվում: 

Օրինակ՝ մեկը համակարգչում ունի գիրք ընթերցող ծրագիր, մյուսը՝ չունի, բայց այստեղ սկզբունքը նույն է, ուղղակի հարց է՝ ուսուցիչը որքանով է կարողանում ներառող դաս անցկացնել, ինչ մեթոդներ է կիրառում դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի համար: Մյուս հարցն է՝ որքանով նա կկարողանա նույն բանն անել արդեն համակարգչով հեռավար դասեր անցկացնելիս: 

Մեր խնդիրներն այսօր գալիս են ուսուցիչների քիչ պատրաստվածությունից, դժվարություններից, որոնք ընդհանրապես կան ներառող դասավանդման մեջ: Երբ հեռավար կրթության պայմաններում խոսում ենք միայն այն երեխաների մասին, որոնք առանձնահատուկ հարմարեցումների կարիք ունեն, այդ դեպքում կթվա, թե խնդիրը միայն իրենց հետ է կապված և հարցն այսպես կդրվի՝ հարմարեցումը տրամադրեք, կրթությունը կլինի: 

Հարմարեցումն իրականում շատ հեշտ է տրամադրել, բայց երանի թե հարցը միայն դա լիներ: Տեխնիկան տրամադրելուց հետո պետք է կարողանալ այն ճիշտ օգտագործել: Ի դեպ, ԿԳՄՍ նախարարությունն էլ է նշում, որ իրենք խնդիր ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությունը հեռավար ձևով կազմակերպելու առումով: 

Նկատի է առնվում հարցի հետևյալ կողմը՝ հանդիպման հնարավորություն չկա, քանի որ չկա սարքավորում կամ ուսուցիչն, օրինակ՝ չգիտի, թե ինչպես պետք է աշխատի լսողության խնդիրներ ունեցող երեխայի հետ, բայց այստեղ հարց կա բովանդակային առումով՝ իսկ եթե ուսուցիչն ու աշակերտը հանդիպում են ոչ առցանց տարբերակով, ուսուցիչն ինչպես է դասն անցկացնում»,-նշում է մեր զրուցակիցը:

Խաչատրյանն ասում է՝ հեռավար կրթության համակարգ ունենալը շատ կարևոր է, այն տարածված է ողջ աշխարհում: Նա մի հետազոտության շրջանակներում կատարել է ուսումնասիրություններ՝ հասկանալու, թե ինչ հիմնական խնդիրներ ունեցան ուսուցիչները հեռավար կրթություն իրականացնելիս, որպեսզի վեր հանված խնդիրների վրա որոշակի առաջարկություններ ներկայացվեն: 

«Ուսուցիչները չունեն բազային տեխնոլոգիաները կիրառելու խնդիր, ուսուցչին «ZOOM» սովորեցնելով հեռավար կրթության հարցը չի լուծվի: Հանգում ենք այն խնդրին, որ մեր կրթական համակարգն ինչ-որ պահի ինչ-որ ուրիշ բան սկսեց պահանջել մեր ուսուցիչներից, և նրանք պատրաստ չէին դրան: 

Ուսուցիչը խնդիր ունի բազային ընկալման հետ, օրինակ՝ ինչ է ներառող դասավանդումը: Իրականում բոլոր ուսուցիչներն ուզում են սովորել, այս պայմաններում իրենց խթան էր պետք հասկանալու, որ իրենք կարիք ունեն թարմացնելու իրենց գիտելիքները: Ուսուցիչներին պետք է բացատրել, թե որոնք են սպասելիքներն այժմյան կրթությունից, և զուգահեռ՝ սովորեցնել գործիքներ: 

Ուսուցչին միայն «ZOOM»-ով դաս անցկացնել սովորեցնելը չէ, նա պետք է հստակ պատկերացում ունենա, թե ինչպես պետք է ներկայացնի նյութը, ինչ տառաչափ ու գույներ օգտագործի և այլն: Կարևոր է գիտելիքի փոխանցման ձևը՝ ինչպես նախագծել նյութը, որպեսզի այն ընկալելի լինի քո բոլոր աշակերտների համար:

 Եթե ուսուցիչն ինքն ընկալում է ներառող դասավանդումը, մոտեցում գտնելը ժամերի հարց է: Մենք այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն այս պահին չեն օգնում: Այսօր աշխարհն է ընդհանրապես հետ ընկել կրթությունից, մենք ևս շատ երկրների հետ միասին հետ ենք ընկել կրթության համակարգում լավագույն փորձառություններից»,-եզրափակում է Մանուկ Խաչատրյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին Եթե Ոստիկանության այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, այսօր հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք ունենալու. Տիգրան Ավինյան (տեսանյութ) ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ստացավ Որ երկրների հետ են սահմանները բացվելու Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Միտինգները կթույլատրվեն,երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. Ավինյան Պուտինը հայտնվել է ֆրանսիական հայտնի պարբերականի շապիկին՝ սուպերգործակալ Ջեյմս Բոնդի կերպարով Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել պատշգամբից Պավլիկ Մանուկյան՝ 9 տարի, Սմբատ Բարսեղյան՝ ցմահ, Վարուժան Ավետիսյան՝ 8 տարի 9 ամիս. դատախազները հանդես եկան մեղադրական ճառով Հայաստանում կրկին տարածվել է լեյշմանիոզ. այս վարակը մահացու է (տեսանյութ) Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան Ես չեմ հիշում Ամուլսարի հետ կապված որևէ խոստում, որը մենք տվել ենք ու չենք կատարել. Տիգրան Ավինյան Երբ են բացվելու բուհերը. պարզաբանում է պարետը Մոսկվայից դեպի Երևան նախատեսված չարտերային չվերթների նոր ժամանակացույցը «Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը Բացօթյա որ տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Պարետի նոր որոշումը Բարսելոնայի ֆուտբոլիստի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ
Արկադի Դումիկյանի դուստրն իսկական արքայադուստր է. նա անչափ նման է հայրիկին (լուսանկար) Մերի Մակարյանը և Լիլուն՝ լողավազանում (լուսանկար) Ինչո՞ւ է Մարիամ Մելիքյանը 5-ամյա դստերը կանացի սեքսուալ զուգագուլպա հագցնում (լուսանկար) Հռիփսիմե Հակոբյանի շքեղ զգեստն անտարբեր չի թողել երկրպագուներին (լուսանկար) Կարճ շորտեր, երազային կերպար. Լևոն Արոնյանի ընկերուհու՝ Անիտա Այվազյանի նոր, գայթակղիչ լուսանկարը Բեն Ավետիսյանը, Իրինա Այվազյանը, Աղաս Մանուկյանը և այլք՝ Մաշ Իսրայելյանի նոր տեսահոլովակում Ինչպիսին էր Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը մանուկ հասակում (լուսանկար) Ի՞նչ նվեր է մատուցել Գոռ Հակոբյանը փոքր որդուն՝ Ֆելիքսին ծննդյան կապակցությամբ (լուսանկար) «Եթե հիմա չունեցա նման նկարներ, ապա 59-ում դժվար թե ունենամ». Աստղիկ Սաֆարյանը՝ բիկինիով (լուսանկար) Լավ էս ինչքա՞ն մեր միջի մաղձով պիտի թունավորենք մեզ․ Նազենի Հովհաննիսյանը՝ Լևոն Արոնյանին քննադատողներին
website by Sargssyan