Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞ւ հարևաններին ոչինչ չի հաջողվում

bbc.com-ն «Ինչո՞ւ Վրաստանում ստացվեց. «երեք հրացանակիրներ», որոնք օգնեցին Թբիլիսիին հաղթահարել կորոնավիրուսը» վերնագրով հոդվածում գրում է, որ Վրաստանը դարձել է ԵՄ-ի կազմում չգտնվող միակ հետխորհրդային երկիրը, որն ընդգրկվել է այն 15 երկրների ցանկում, որոնք ԵՄ-ն անվտանգ է համարել կորոնավիրուսի տարածման տեսանկյունից և դռները բացել նրանց քաղաքացիների համար: Վրաստանի 3,7 միլիոն բնակիչներից ավելի քան հազար մարդ է հիվանդացել կորոնավիրուսով, որոնցից 15-ը մահացել է: 

Համեմատության համար նշենք, որ մոտավորապես նույն բնակչությամբ հարևան Հայաստանում ամեն օր հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում, դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 28 հազարը, և մահացել է 500-ից ավելի մարդ: Իսկ ինչպե՞ս են զարգացել դեպքերը: Covid-19- ի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի վերջին: Կառավարությունը արագ է արձագանքել: 

Մարտի կեսերին փակվել են բոլոր դպրոցները, համալսարանները և այն ձեռնարկությունները, որոնք կենսական նշանակություն չունեին, դադարեցվել է հասարակական տրանսպորտի գործունեությունը: 

Մարտի 21-ին մտցվել է արտակարգ դրություն, արգելվել են զանգվածային միջոցառումները և ուղևորությունները քաղաքից քաղաք, գիշերային ժամերին եղել է պարետային ժամ: Ապրիլի 19-ին, երբ Վրաստանում նշվել է գլխավոր ուղղափառ տոնը՝ Սուրբ Զատիկը, իշխանությունները արգելել են մասնավոր տրանսպորտային միջոցների օգտագործումը և այցելությունները գերեզմաններ: 

Ըստ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, «իրենք մտածել են համաճարակի սպառնալիքի մասին առաջին հաստատված դեպքից դեռ մեկ ամիս առաջ և, հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները, մասնավորապես դրա գտնվելու վայրը և փոքր չափը, չեն օգտագործել ուրիշների փորձը»: 

Առաջարկությունների մշակման, բնակչության հետ բացատրական աշխատանքի և Covid-19- ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվության տրամադրման գործը իրենց վրա են վերցրել առողջապահության և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի և վերջինիս ենթակայության տակ գտնվող Լուգարի լաբորատորիայի առաջատար գիտնականները: 

Համաճարակի դեմ պայքարի հաջող մարտավարության ընտրության համար Վրաստանի բնակիչները շնորհակալ են երեք գիտնականի, որոնք հայտնի են դարձել «երեք հրացանակիրներ» անունով: Այդ եռյակում են առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, Լուգարի լաբորատորիայի ղեկավար Պաատա Իմնաձեն և Վրաստանի գլխավոր վիրուսաբան, Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և իմունաբանության կենտրոնի տնօրեն Թենգիզ 

Տերցվաձեն: Խմբում եղել է նաև «Դ' Արտանյանը»՝ Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռաթիանին, որը ներկայումս էլ շարունակում է ամենօրյա ճեպազրույցներ անցկացնել: Մեկ այլ հանրաճանաչ անձնավորություն է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարինա Էզուգբայան, որը դարձել է կորոնավիրուսների դեմ արշավի հանրային դեմքը:

 Այս մասնագետները իսկական հերոսներ են դարձել Վրաստանում, և նրանց ցուցումները մանրակրկիտ կերպով կատարվել են: Ամիրան Գամկրելիձեն, խոսելով ձեռքբերումների մասին, ասել է, որ «իրենք իրականացրել են գրեթե 30 հազար թեստավորում յուրաքանչյուր միլիոն բնակչի հաշվով, մահացության մակարդակը 1,6% է, ինչը շատ քիչ է համաշխարհային չափանիշներով»: 

Ներկայումս Վրաստանում գործում է 19 լաբորատորիա, որտեղ իրականացվում է Covid-19- ի թեստավորում: Վրացական կառավարությունը շնորհակալություն է հայտնել հասարակությանը ցուցումներին խստորեն հետևելու համար: Մասնավորապես, դրան նպաստել են կարանտինի կանոնները խախտելու համար նախատեսված լուրջ տուգանքները՝ մոտ հազար դոլար ֆիզիկական անձանց համար և ավելի քան երեք հազար դոլար՝ ձեռնարկությունների համար: Վրացական իշխանությունը պահանջել է խստորեն պահպանել կարանտինային սահմանափակումները: 

Չնայած վրաց հասարակությունը քաղաքական հարցերի շուրջ շատ խորը հակասություններ ունի, բայց մարդիկ համախմբվել են համաճարակի դեմ պայքարում: Ըստ վարչապետ Գիորգի Գախարիայի, «վրաց ժողովրդի համագործակցության պատրաստակամությունը և նրանց օրինակելի սոցիալական պատասխանատվությունն է օգնել հաղթահարել համաճարակը»: Մեծ փորձություն է եղել Զատիկի կիրակին: Մտավախություն է եղել, որ ամբողջ երկրում հազարավոր մարդիկ կմասնակցեն գիշերային եկեղեցական միջոցառումներին: Վրացական եկեղեցին անցկացրել է Զատկի միջոցառումները, բայց երկրի շատ բնակիչներ լսել են իշխանությանը և մնացել տանը: 

Իսկ ինչպե՞ս են գործերը Վրաստանի հարևանների մոտ: Հայաստանը ապրիլի վերջին մեղմացրել է կարանտինային սահմանափակումները, իսկ մայիսին երկրի տնտեսությունը սկսել է աստիճանաբար աշխատել: Ըստ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, վարակվածների թիվը շարունակում է աճել, բայց երկիրը չի կարող թույլ տալ մնալ կարանտինում, և իրենք որոշել են ապրել այս վիրուսի հետ` անկախ վիճակագրությունից. 

«Նպատակ չկա այն արմատախիլ անել, քանի որ դա անհնար է»: Հարևան Ադրբեջանում ևս ամեն օր արձանագրվում են հարյուրավոր նոր դեպքեր: Ադրբեջանի կառավարությանը քննադատողները մեղադրում են համաճարակի դեմ պայքարի ավտորիտար մեթոդներ կիրառելու մեջ, ինչը դեռ հաջողություն չի բերում: Սոցցանցերը լի են լուսանկարներով և տեսանյութերով, որոնցում ոստիկանությունը կարանտինը խախտողներին ուղղակի ներքնազգեստներով է դուրս հանում տնից: 

Վրաստանում ներկայումս շատ ձեռնարկություններ, խանութներ և ռեստորաններ արդեն սկսել են աշխատել: Միևնույն ժամանակ, փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Կան խիստ կանոններ սոցիալական հեռավորության պահպանման և հանրային միջոցառումների սահմանափակումների վերաբերյալ: 

Վրացական կառավարությունը նախատեսում էր հուլիսի 1-ից երկրի սահմանները բացել օտարերկրացիների համար, բայց ստիպված հետաձգել է դա: Այս տարվա զբոսաշրջության ոլորտի հեռանկարները դժգույն են: Առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն զգուշորեն է խոսում: 

Ըստ նրա «Վրաստանը հարևանների ֆոնին կարծես կղզի և բարգավաճման օազիս լինի, բայց դա չի հանգստացնում իրենց անգամ մեկ րոպե, և պետք է միշտ լինել պատրաստ վիճակում»:

 

Կամո Խաչիկյան

Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Տավուշի մարզպետարանին տրամադրվել են մարտկոցներ, ջրի պլաստմասե տարրաներ և սառնարաններ «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, կորոնավիրուսից մահերի թիվն անցավ 1000-ը. Արթուր Վանեցյան Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շարունակվում են բողոքի ակցիաները Ամուլսարում. Օրվա լրահոսը՝ մեկ տողով Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Բեյրութի փայթյունից փրկված հայը Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը հայտնի է Բեյրութում տեղի է ունեցել կառավարության հրաժարականի պահանջով բողոքի խոշոր ցույց․ արցունքաբեր գազ է կիրառվել․ NNA (տեսանյութ)
website by Sargssyan