Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել

Սիրիան և Իրանը ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել։ Պայմանագրի շրջանակներում մասնավորապես կուժեղացվի Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը։ Այս մասին հայտնում է regionmonitor-ը։

Փաստաթուղթը ստորագրել են մի կողմից Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Աբդալա Այուբը, մյուս կողմից՝ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։ «Ռազմական համագործակցության համապարփակ պայմանագրով» նախատեսվում է ամրապնդել երկու երկրների միջև կապը հատկապես ռազմական և անվտանգության ոլորտում և ուժեղացնել մշտական փոխադարձ կոորդիանցիան։

Մինչ փաստաթղթի ստորագրումը երկու երկրների ռազմական ղեկավարների միջև ընթացող բանակցություններում քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ Սիրիայի տարածքում գտնվող բոլոր արտասահմանյան ռազմական ուժերին երկրից հեռացնելու անհրաժեշտության հարցը։

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ սույն համաձայնագիրը կոչված է հզորացնելու Սիրիայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները, ինչպես նաև՝ նպաստելու առավել սերտ երկկողմ համագործակցությանը՝ ի հեճուկս ամերիկյան ճնշումների։

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացում. Եղանակը Հայաստանում Կիև-Երևան չարտերային թռիչք օգոստոսի 8-ին Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ Հնդկաստանում մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին Պարետը նոր որոշում է ընդունել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը ինքնասպանություն է գործել Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում Լևոն Արոնյանը կրկին 7-րդն է Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Բյուջեում փող չկա, իսկ ինչ էլ որ կա-փող չի՝ պարգևավճարա․․․․․ Վանեցյանի մեսիջը Մոսկվային. Հայ-ռուսական կապերը պետք է կրեն խորը ռազմավարական բնույթ Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» ՆԱՍԱ-ի տիեզերագնացները վայրէջք են կատարել Մեքսիկայի ծոցում Սահմանապահ գյուղերում երեխաները վաղուց վերադարձել են իրենց խաղերին ու զվարճանքներին Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ
website by Sargssyan