Ինչ տեղի կունենա սրտի հետ՝ հաճախ էներգետիկներ խմելու դեպքում
LifestyleԷներգետիկ ըմպելիքների օգտագործումից ցանկալի է հրաժարվել, խորհուրդ է տալիս սրտաբան Աննա Կորնևիչը (Ռուսաստան):
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, էներգետիկ ըմպելիքների մեջ, փորձագետի կարծիքով, կան նյութեր, որոնք կատեխոլամինների՝ ադրենալինի, նորադրենալինի և դոֆամինի կտրուկ աճ են հրահրում: Այս միացությունները մեծացնում են ուշադրության կենտրոնացումը և բարձրացնում են աշխատունակությունը: Սակայն, միաժամանակ, դրանք նյարդային համակարգի արագ հյուծման և սրտի աշխատանքի խաթարման պատճառ են դառնում:
«Էներգետիկներ օգտագործելիս պետք է զգույշ լինել: Անոթային սպազմեր, զարկերակային ճնշման և արյան մեջ շաքարի բարձարցումներ, սրտանոթային առիթմիա՝ ահա թե ինչի է հանգեցնում դրանց չափազանց շատ օգտագործումը»,- ասել է սրտաբանը:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ