Ի՞նչ «դեմոմետր» ունեն իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս իշխանությունները սովորություն ունեն իրենց այս կամ այն քայլը «գցել» ժողովրդի վրա՝ «ժողովուրդն է պահանջում», «ժողովրդի ցանկությունն է» և այլն: 

Այդպես հեշտ է: Սակայն հանրության շրջանում կարող է , չէ՞, տրամաբանական հարց առաջանալ, թե ի՞նչ գործիքով, ի՞նչ մեթոդով են իշխանությունները չափում ժողովրդի կարծիքն ու ցանկությունները: Այդ ի՞նչ կախարդական «դեմոմետր» ունեն իշխանությունները:

Եթե գլխավոր չափանիշը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններն էին՝ կայացած ժողովրդական էյֆորիայի պայմաններում, ապա, եթե ռուսերենից թարգմանենք հայտնի ասույթը, «դա վաղուց էր ու ոչ ճիշտ»: 

Անցած ավելի քան մեկուկես տարում շատ ջրեր են հոսել, և իշխանություններին հանճարեղորեն հաջողվել է մինչև նախավերջին կաթիլը մսխել այդ վստահության քվեն: Ընդ որում, դրա համար ընդդիմությունից շատ ջանքեր չեն պահանջվել, իշխանական թիմը դրա համար արել է հնարավոր ու անհնար ամեն ինչ:

Եթե չափանիշ են վերցվում ֆեյսբուքյան «լայքերն» ու մեկնաբանությունները, ապա տեղեկատվական հոսքերից փոքր-ինչ իրազեկ ցանկացած ոք գիտի, որ սոցցանցային «հանրային կարծիքը» մեծամասամբ որևէ կապ չունի իրականության հետ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե այս «լայքերի» ու մեկնաբանությունների գերակշիռ մասն ինչպես է ձևավորվում:

Այսուամենայնիվ, իշխանություններն ու նրանց սատելիտները շարունակում են խոսել ժողովրդի անունից: Իսկ դա, բացի նրանից, որ անհիմն ու արհեստական է, միևնույն ժամանակ վտանգավոր է, քանզի ակնհայտ է դառնում, թե իշխանություններն ինչքան են կտրվել իրականությունից: Դժվար է ասել՝ ակամա է այդպես ստացվել, թե չեն ցանկանում իրականության աչքերի մեջ նայել, սակայն փաստը մնում է փաստ, որ նրանց «դեմոմետրը» փչացել է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաներ հետ կկանչվեն Որոշում կայացվեց սեպտեմբերի 15-ից բացել դպրոցները Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին «Կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատած բժիշկների կենսաթոշակային ստաժը կրկնակի է հաշվվելու»․ Միշուստին ԱԱԾ-ն՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանավորման մասին Արաբկիրի ոստիկանները պարզել են Երևանում կրակոցներ արձակողների ինքնությունը. նրանց մեջ է «Գագասիկը» Աշխարհահռչակ Starmus միջազգային փառատոնը 2021 թվականին կանցկացվի Հայաստանում 2020 թվականին Կարմիր խաչը 40 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են 25-ամյա վարորդի կյանքի համար Բազե որսած երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել Ալիևը Լուկաշենկոյին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով Հանրությանը համախմբելու օրակարգով Սերժ Սարգսյանը թարմություն է հաղորդում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտին «ԱՄՆ նախագահին պետք է ընտրի ամերիկացի ժողովուրդը, ոչ թե Վլադիմիր Պուտինը». ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ (տեսանյութ) Դպրոցներում Ֆիզկուլտուրա առարկայի հետ կապված փոփոխությունների մասին Մոսկվա-Գյումրի չարտերային չվերթ օգոստոսի 12-ին Ոստիկանությունը՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների մահվամբ ավարտված վթարի մասին Նոյեմբերյան քաղաքի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել «Նոյեմբուրգ» հյուրանոցային համալիրը Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ալեքսանդր Լուկաշենկոյին
18 կարատանոց ոսկի, 3600 սև և սպիտակ ադամանդ․ իսրայելցի ոսկերիչները կորոնավիրուսից պաշտպանող գերթանկարժեք դիմակ են ստեղծե... Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր լուսավոր ընտանիքը . նոր լուսանկարներ «Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը հայտնի խմբավար էր Քրիստինե Պեպելյանն ԱՄՆ է արտագաղթում ՖՈՏՈ. «Ափսո՜ս, Արմեն ջան, որ այս Սեպտեմբերի 1-ն առանց քեզ կսկսենք. Բացակադ` հարգելի չէ». Ավտովթարից մահացած ընտանիքի մաս... Իննա Խոջամիրյանը Զիրոյանին փաթաթված սկեսրայր-հայրիկի հետ է զրուցում (լուսանկար, տեսանյութ) Անատի Սաքանյանը ցուցադրել է, թե ինչպես է անցկացնում իր գերշքեղ հանգիստը. (լուսանկար, տեսանյութ) «Ձեզ վաղուց ոչնչով չես «փչացնի»». երկրպագուները սարսափել են Քսենիա Սոբչակի տեսքից Լայն բացվածք, կիպ զգեստ. Եվա Բաղդասարյանի գայթակղիչ լուսանկարը Ինչպես միշտ համեստ և հասարակ. Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել
website by Sargssyan