Գիտե՞ք, թե իրականում ինչի համար է հարսի քողը

Հարսանեկան քողի պատմական արմատները գալիս են հին հռոմեացիների ամուսնության արարողություններից: Հին Հռոմում հարսին արարողության ժամանակ ծածկել են ոտքից գլուխ: Այն ժամանակներում մարդիկ հավատում էին չար ոգիներին, որոնք, նախանձելով երիտասարդի երջանկությանը, կարող էին դժբախտություններ բերել հարսնացուին և փեսային: Դա կանխելու համար էլ հարսնացուն, ծածկելով դեմքը քողով, թաքնվում էր չար աչքերից: Բացի դա, ծնողները տղային թույլ չէին տալիս հարսնացուին տեսնել մինչև հարսանիքը, քանի որ հնարավոր էր, որ փեսան, չհամակրելով իր ապագա հարսնացուին, հրաժարվեր նրա հետ ամուսնանալու մտքից: Ուստի միայն հանդիսության ավարտից հետո էր փեսացուն բարձրացնում հարսի քողն ու առաջին անգամ տեսնում նրան: 

Ներկայիս քողի տեսքը բավականին տարբերվում է ավելի վաղ օգտագործված քողերից: Հին քողերը եղել են մեծ և հաստ կտորից, որը եղել է անթափանց և ձգվել է մինչև գետին: Հետագայում քողը իր երբեմնի «իմաստը»` դեմքը թաքցնելու ֆունկցիան, կորցրել է, և սկսել են օգտագործել ճերմակ քող, որը նորահարսի գեղեցկությունը դարձնում է եթերային: Քող կրելու ավանդույթը Եվրոպա է մտել և ամրապնդվել Խաչակրաց արշավանքների ժամանակ: 

Խաչակիրները տեսել են հրեական ծեսերով հարսանիքները, որոնց ժամանակ հարսնացուն փեսացուին է ներկայացել ոտքից գլուխ սպիտակ սավանի մեջ փաթաթված և այդպես էլ մնացել է մինչև արարողության ավարտը: 

11-12-րդ դարերում եվրոպացի կանայք սկսել են զարդարել իրենց գլուխները տարբեր գույների քողերով, որոնք անգամ ասեղնագործված են եղել արծաթե և ոսկե թելերով: Միջնադարյան Եվրոպայում նորաձև են եղել սրածայր գլխարկները (գոթական ոճ), որոնք 15-րդ դարից սկսած սկսել են զարդարել երկար քողերով, որոնք նման են եղել վարագույրի և հասել են մինչև ոտնաթաթեր: 

Պատմության յուրաքանչյուր դարաշրջան իր յուրահատուկ ազդեցությունն է գործել հարսանեկան քողի զարգացման վրա: Առաջին ամերիկուհին, որը հարսանիքի արարողությանը ներկայացել է շատ բարակ ժանյակազարդ երկար քողով, եղել է Նելլի Կուստիս անունով մի աղջիկ: 

Աղջիկը եղել է մայոր Լորենս Լյուիսի հարսնացուն, որը համարվել է ԱՄՆ նախագահի «աջ ձեռքը»: Նելլին զարդարել է իրեն քողով, որպեսզի մեկ անգամ ևս իր սիրելիի աչքերում տեսնի այն հիացմունքը, ինչպիսին եղել է առաջին անգամ, երբ մայորը տեսել է աղջկա հրեշտակային գեղեցկության ուրվագիծը պատուհանի վարագույրի հետևից և սիրահարվել: Քողերի պատմության մեջ կարևոր փուլ է եղել սինթետիկ գործվածքների հայտնաբերումը, ինչը տեղի է ունեցել Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո: 

Քողը համեստ ծածկոցից վերածվել է տարբեր ոճերի և ձևավորման հարսանեկան շքեղ հագուստի անբաժանելի մասի: Քողերը ժամանակի ընթացքում էական փոփոխությունների են ենթարկվել: Բացի դա, քողին վերագրել ու վերագրում են ևս մի քանի հատկություն: 

Քողի սպիտակ գույնը խորհրդանշել է հարսի մաքրությունը: Հարսանեկան արարողության ավարտին անցկացվում է նաև քողի հանման արարողությունը: Յուրաքանչյուր երկրում այս արարողությունը տարբերվում է, սակայն նշանակությունը ամենուր նույնն է՝ աղջիկը հրաժեշտ է տալիս իր անհոգ աղջկական կյանքին և փոխում է այն ամուսնական և ավելի հասուն կյանքով: 

Մի քանի երկրներում, ըստ ավանդույթի, հարսի քողը հանում է փեսան, որը նշանակում է, որ հարսը հնազանդվում է փեսային: Սակայն եթե հարսը ցանկանում է լինել փեսայի հետ հավասար, ապա քողը ինքն է իր գլխից հանում:

 

Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Տավուշի մարզպետարանին տրամադրվել են մարտկոցներ, ջրի պլաստմասե տարրաներ և սառնարաններ «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, կորոնավիրուսից մահերի թիվն անցավ 1000-ը. Արթուր Վանեցյան Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շարունակվում են բողոքի ակցիաները Ամուլսարում. Օրվա լրահոսը՝ մեկ տողով Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Բեյրութի փայթյունից փրկված հայը Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը հայտնի է Բեյրութում տեղի է ունեցել կառավարության հրաժարականի պահանջով բողոքի խոշոր ցույց․ արցունքաբեր գազ է կիրառվել․ NNA (տեսանյութ) Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են. Արթուր Ղազինյան Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ
website by Sargssyan