Թուրքիան գաղտնի համաձայնագիր է ստորագրել օտարերկրյա պետություններից դիսիդենտների առեւանգման վերաբերյալ

Թուրքիայի կառավարությունը մի շարք պետությունների հետ անվտանգության երկկողմ համագործակցության պայմանագրեր է  կնքել, որոնք ոչ միանշանակ ձեւակերպումներ են պարունակում եւ թույլ են տալիս արտաքսել կամ առեւանգել արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին, հայտնում է Nordic Monitor- ը:

ՄԱԿ-ի զեկուցողները՝ Բռնի կամ հարկադիր անհետացման մասին աշխատանքային խմբի նախագահ Լուչիանո Հազանը, միգրանտների մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆելիպե Գոնսալես Մորալես, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խթանման եւ պաշտպանության հատուկ զեկուցող Ֆիոնուլա Նի Աոլեյնին եւ խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ մարոդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը համատեղ նամակ են ուղղել Թուրքիայի կառավարությանը՝ իրենց մտահոգությունն արտահայտելով «պետության կողմից հովանավորվող արտատարածքային առեւանգումների եւ մի քանի պետություններից Թուրքիայի քաղաքացիների՝ հայրենիք հարկադիր վերադարձի» կապակցությամբ։ 

Նամակում նրանք նաեւ մտահոգություն են հայտնել արտաքսված անձնական անվտանգության եւ անձեռնմխելիության կապակցությամբ, ինչպես նաեւ՝ այն անձանց, ում երրորդ երկրներից արտաքսման վտանգ է սպառնում։

ՄԱԿ-ի զեկուցողները Թուրքիայի կառավարությանը խնդրել են Աֆղանստանի, Ալբանիայի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Կամբոջայի, Գաբոնի, Կոսովոյի, Ղազախստանի, Լիբանանի եւ Պակիստանի իշխանությունների հետ համատեղ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել իրենց գործողությունների վերաբերյալ՝ առնվազն 100 մարդու առեւանգման, կամայական ձերբակալման, հարկադիր անհետացման կամ խոշտանգումների հետ կապված, որոնք կասկածվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ:

Բացի այդ, նրանք ուրքիայի կառավարությանը մեղադրել են այդ չարաշահումների վերաբերյալ անկախ եւ արդյունավետ քննության դադարեցման մեջ:
«Ըստ հաղորդումների՝ Թուրքիայի կառավարությունը այլ պետությունների հետ համաձայնության հիման բռնի կերպով ավելի քան 100 քաղաքացի է վերադարձերել, որից 40-ը հարկադիր անհետացման է ենթարկվել եւ առեւանգվել է փողոցներից կամ իրենց տներից ամբողջ աշխարհում, իսկ շատ դեպքերում՝ երեխաների հետ միասին», - նշվում է նամակում:

Ֆլիկ. Սևիլյան արժանիորեն հաղթեց Եվրոպա լիգան «Ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին»․ Աշոտյան Իրանի նախագահը 4 օր ուշացումով է Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինն առաջադրվել է Նոբելյան մրցանակի Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ. Արմեն Աշոտյան Էվերտոնը պատմական ցուցանիշ է գրանցել ԿԳՄՍ փոխնախարարը պատրաստվում է հրաժարական տալ Քննարկում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. Արայիկ Հարությունյան Ի՞նչ մանրամասներ է հայտնում ոտքերը բանտախցին մեխած կալանավորի մայրը «Ինձ ինչ». Թորոսյանի ցինիկ վերաբերմունքի պատճառով Pfizer-ը հեռացել է Հայաստանից Իսահակյան փողոցից 32-ամյա կնոջ են բերման ենթարկել 2020-ի օգոստոսին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 13 հազար 422-ով ավելի աշխատատեղ ունենք. վարչապետ Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները դատական նիստի տեղի և ժամանակ վերաբերյալ պատշաճ ձևով ծանուցված չեն եղել «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է. Գազ չի լինելու Թե ինչպես ձուլման ժամանակ գետնին ընկած ապակու «կաթիլից» առաջացավ ակնոցի գաղափարը Նոր iPhone-ները հավանաբար կներկայացվեն հոկտեմբերի 13-ին․ Apple Insider ՊԵԿ-ին մարտական զենք կտրամադրվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Հա­յաս­տա­նյաց Առա­քե­լա­կան սուրբ եկե­ղե­ցու Եպիս­կո­պո­սաց ժո­ղո­վը․«Փաստ» Էս իշխանությունները լրիվ թքած ունեն մարդկանց կարծիքի վրա. Մարդիկ շարունակում են դեմ լինել դպրոցներում սեռական դաստիրակություն դասավանդելուն Մոսկվայի դատարանը վրաերթ իրականացրած ադրբեջանցի ռեփերին կալանավորելու թույլտվություն է տվել (լուսանկարներ)
website by Sargssyan