Երբեք չի կարելի պրոբլեմների ծավալից, դժվարություններից վախենալ. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ հյուսվող ասեկոսեներին վերջ տալու և իրականությանը ռեալ գնահատական տալու հարցում ամենաշահագրգռվածը հե՛նց Գագիկ Ծառուկյանն է: Լինելով երկրի ներկայով և ապագայով մտահոգ անհատ, նա իր պարտքն է համարել անդրադառնալ որոշ հարցերի, որոնք այս պահին ամենակարևոր են:
Որպես խոշոր սեփականատեր նա լավ է պատկերացնում այսօր երկրում առկա իրական խնդիրերի ծավալը, որոնք կարճ ժամանակ անց կարող են աղետ դառնալ երկրի ու ժողովրդի համար: Ծառուկյանի դիտարկմամբ, եթե բիզնեսի որոշ ուղղություններ կործանումից ամբողջովին չփրկվեն, հետագայում դրանց վերականգնումը կդառնա անհնարին: Բիազնեսների կործանման հետևանքով բյուջեի թերակատարումը ամեն պահի կարող է անդրադառնալ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի, թոշակների, ինչպես նաև պետության այլ պարտավորությունների վրա։


Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի ելույթի հիմնական թեզերն բխում էին հենց այս մտահոգություններից, որի ուղերձը մեկն էր՝ պետք է լուրջ աշխատել, պետք չէ ժամանակ կորցնել, հակառակ դեպքում՝ վաղը ուշ կլինի: Ինչ վերաբերում է շրջանառվող այն թեզին, թե իշխանությունները վախենում են Ծառուկյանից, ապա սա ևս որևէ քննադատության չի կարող դիմանալ: Եվ ինչպես կուսակցության առաջնորդն է նշում ավելի շատ պետք է վախենալ առանց աշխատանք ու աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից, երեխայի ուտելիքի, շորի և դեղի փող չունեցող ծնողից, բանկերում տոկոսների պատճառով տուն-տեղ կորցնող հարյուր հազարավոր մադկանցից։ Պետք է վախենալ հույսը կորցրած, ապրուստի միջոց չունեցողներից, տասնյակ հազարներով սնանկացած փոքր և միջին ձեռներեցներից։
Երկար տարիներ իր քաղաքական գործունեությամբ Ծառուկյանը լինելով խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ, կարողացել է շատ ու շատ խնդիրներ հարթել։

Բայց, այսօր, չգիտես ինչու, նա հայտնվել է իշխանությունների թիրախում: Մինչդեռ, իշխանությունները կարող էին օգտվել Գագիկ Ծառուկյանի հնարավորություններից ու կապերից, և սպասվող սոցիալական ճգնաժամի շեմին, ժողովրդի համար շոու կազմակերպելու փոխարեն փորձեին վաղվա օրվա խնդիրները լուծել հանուն Հայաստանի զարգացման։
Այս ամենը տեսնելով խորհրդարանական քաղաքական ընդդիմադիր ուժի առաջնորդը չէր կարող չմտահոգվել և իշխանությունների գործունեությանը ռեալ գնահատականներ չտար, ինչն ամենևին էլ իրականությունը գորշ գումներով ներկայացնել չէ: Առավել ևս Հայաստանում սպասվող երկնիշ տնտեսական անկման ֆոնին, ինչն ավելի տեսանելի է Ծառուկյանի համար, քանի որ նա ամեն օր է անձամբ շփվում հասարակության հետ և գերազանց պատկերացնում է առկա խնդիրներն ու դրանց հետևանքները։
Երկար տարիներ հազարավոր աշխատատեղեր ստեղծելով նա կարողացել է անել իրենից կախված ամեն ինչ, սակայն, չգիտես ինչու վերջին երկու տարում բազմաթիվ ծրագրեր կասեցվել, չեղարկվել կամ մնացել են կիսատ։


Համաճարակային իրավիճակը Հայաստանում, Ծառուկյանի գնահատմամբ՝ աղետ է, քանի որ ամոթ է նման փոքր երկրում այսպիսի իրավիճակ ունենալը։ Հարյուրավոր և դրա վերջը չերևացող մահերը՝ դրա վկայությունն է:
Խոսելով երկրում առկա անարդարության մասին Ծառուկյանն անդրադարձել է վարկով վարակից մի կերպ բուժվելուն, մինչդեռ իշխանավորներն այս պայմաններում պրեմիաներ են դուրս գրում ևանվրդով ապրում։ Կուսակցության առաջնորդի կարծիքով, արդարությունն այն կլիներ, որ տանը բուժվող տասնյակ հազարավոր մարդիկ պետության կողմից ապահովված լինեին դեղորայքով, անհրաժեշտ հետազոտություններով, մեկուսացման փուլում նվազագույն սննդի գումարով։ Արդարությունն այն կլիներ, որ փակվող փոքր և միջին բիզնեսներին ռեալ աջակցության ծրագրեր լինեին, ոչ թե փոշիացվեր մի մեծ գումար։
Նման իրավիճակից դուրս են գալու այն երկրները, որոնք այդ ուղղությամբ աշխատում են, միասնական են և խելք խելքի տված փորձում են լուծումներ գտնել, վստահ է Ծառուկյանը։ Եվ նրա մտահոգությունը հենց դա՛ է, ոչ թե սեփական շահը։

Ինչպես հունիսի 5-ի ելույթում, այնպես էլ հիմա Ծառուկյանն իշխանություններին առաջարկում է լրջանալ ու աշխատել, լսել խորհուրդներն ու առաջարկները։ Դուրս գալ կաբինետներից, շփվել մարդկանց հետ։ Կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ։ Իսկ ով չի կարողանում աշխատել՝ պետք է գնա։

«Ինձ հետ կապված ոչ մի հարց անպատասխան չպետք է մնա: Ես դիմելու եմ Հայաստանի և աշխարհի հեղինակավոր տնտեսագետների, կառավարման փորձ ունեցող գործիչների՝ Հայաստանի համար հակաճգնաժամային լուծումների առաջարկներ մշակելու խնդրանքով։ Այնպես որ շատ բան կա անելու։ Ու ամենակարևորը՝ երբեք չի կարելի պրոբլեմների ծավալից, դժվարություններից վախենալ։ Երբ անելիքդ գիտես, պատկերացնում ես, խնդիր ես դնում, ամենադժվար հարցն էլ կարող ես լուծել»,- իր ուղերձում ասել է Գագիկ Ծառուկյանը։


Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ ԲՀԿ առաջնորդը, ով տարիներ շարունակ իր կյանքն ու հոգին չի խնայել հանուն Հայաստանի բարգավաճման, այսօր էլ պատրաստ է ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի ստեղծված լրջագույն փորձությունից Հայաստանը կարողանա նվազագույն կորուստներով դուրս գալ: Արդյո՞ք իշխանությունները ականջալուր կինեն նրա հորդորներին, ցույց կտա ժամանակը, բայց Ծառուկյանի քայլերը ոչ այլ ինչ են, քան հայրենիքի նվիրյալի քայլեր, որը անտեսելը մեծ բացթողում կարող է լինել իշխանությունների կողմից:

Քաղաքական իշխանությունը ձևովորում է, այսպես կոչված, «նոր էլիտա». Սուրենյանց «Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաներ հետ կկանչվեն Որոշում կայացվեց սեպտեմբերի 15-ից բացել դպրոցները Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին «Կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատած բժիշկների կենսաթոշակային ստաժը կրկնակի է հաշվվելու»․ Միշուստին ԱԱԾ-ն՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանավորման մասին Արաբկիրի ոստիկանները պարզել են Երևանում կրակոցներ արձակողների ինքնությունը. նրանց մեջ է «Գագասիկը» Աշխարհահռչակ Starmus միջազգային փառատոնը 2021 թվականին կանցկացվի Հայաստանում 2020 թվականին Կարմիր խաչը 40 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են 25-ամյա վարորդի կյանքի համար Բազե որսած երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել Ալիևը Լուկաշենկոյին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով Հանրությանը համախմբելու օրակարգով Սերժ Սարգսյանը թարմություն է հաղորդում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտին «ԱՄՆ նախագահին պետք է ընտրի ամերիկացի ժողովուրդը, ոչ թե Վլադիմիր Պուտինը». ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ (տեսանյութ) Դպրոցներում Ֆիզկուլտուրա առարկայի հետ կապված փոփոխությունների մասին Մոսկվա-Գյումրի չարտերային չվերթ օգոստոսի 12-ին Ոստիկանությունը՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների մահվամբ ավարտված վթարի մասին Նոյեմբերյան քաղաքի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել «Նոյեմբուրգ» հյուրանոցային համալիրը
18 կարատանոց ոսկի, 3600 սև և սպիտակ ադամանդ․ իսրայելցի ոսկերիչները կորոնավիրուսից պաշտպանող գերթանկարժեք դիմակ են ստեղծե... Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր լուսավոր ընտանիքը . նոր լուսանկարներ «Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը հայտնի խմբավար էր Քրիստինե Պեպելյանն ԱՄՆ է արտագաղթում ՖՈՏՈ. «Ափսո՜ս, Արմեն ջան, որ այս Սեպտեմբերի 1-ն առանց քեզ կսկսենք. Բացակադ` հարգելի չէ». Ավտովթարից մահացած ընտանիքի մաս... Իննա Խոջամիրյանը Զիրոյանին փաթաթված սկեսրայր-հայրիկի հետ է զրուցում (լուսանկար, տեսանյութ) Անատի Սաքանյանը ցուցադրել է, թե ինչպես է անցկացնում իր գերշքեղ հանգիստը. (լուսանկար, տեսանյութ) «Ձեզ վաղուց ոչնչով չես «փչացնի»». երկրպագուները սարսափել են Քսենիա Սոբչակի տեսքից Լայն բացվածք, կիպ զգեստ. Եվա Բաղդասարյանի գայթակղիչ լուսանկարը Ինչպես միշտ համեստ և հասարակ. Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել
website by Sargssyan