«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ, բայց որևէ խնդիր չկա. Ազիզ Թամոյան. Tert.am

«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Սաշիկ Սուլթանյանի այն հայտարարությանը, թե որքան էլ ասվում է, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ:

«Այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ես համայնքի նախագահն եմ, բոլոր եզդիների խնդիրներով ես եմ զբաղվում, նման բան գոյություն չունի: Հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են դարեր շարունակ: Հնարավոր է՝ ինչ որ խնդիրներ են առաջացել, ուրեմն պետք է համարել ազգայի՞ն խնդիր»,-ասել է նա:

Թամոյանն ընդգծել է, թե աշխարհում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ եզդիների մշակույթը զարգանում է. «Հայաստանից դուրս որևէ երկրում մեր մշակույթը չի զարգանում: Այսօր Հայաստանի 60 գյուղերում դասավանդվում է եզդիերեն, դասագրքեր են հրատարակվել, մեր լեզվով ռադիոհաղորդում ունենք, թերթ: Ինչպես կարելի է մի աղբյուրից ջուր խմել, հետո դրա մեջ քար գցել: Ես դա բարբարոսություն եմ համարում, չի կարելի հավատալ այդ ամենին»,-ասէլ է նա՝ հիշեցնելով նաև, որ Արցախի պատերազմին հարյուրավոր եզդիներ են մասնակցել, Ապրիլյան պատերազմին եզդի Քյարամ Սլոյանը գլխատվեց:

Դիտարկմանը, թե Սուլթանյանը նշել է, որ եզդիներից տներ են խլել, Թամոյանն արձագանքեց, թե հնարավոր է՝ դեպքեր են գրանցվել, երբ քաղաքացիները հողի հարկ չեն վճարել, պարտավորությունները չեն կատարել, իսկ օրենքը բոլորի համար է: «Ազգային, կրոնական խտրականության խնդիր չկա: Ես օրենքից դուրս որևէ բան չեմ տեսել»,-նշել է նա:

Դիտարկմանը, թե ըստ Սուլթանյանի՝ եզդիների մեջ վախ կա, ու նրանք իրենց ապագան ՀՀ-ում չեն տեսնում, Թամոյանն արձագանքել է, թե նման հայտարարություններ անում ենք նրանք, ովքեր ցանկանում են գնալ. «Եզդիները շենքեր են կառուցում, հողեր են մշակում, ինչպե՞ս կարելի է նման բան մտածել, նույնիսկ մտքով նման բան չպետք է անցնի: Եթե ոմանք ցանկություն ունեն գնալ Հայաստանից, իրենց իրավունքն է, բայց թող եզդի համայնքի անունից չխոսեն»,-ասլ է Ազիզ Թամոյանը:

Նշենք, որ Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցը տարածել էր «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ նշելով, թե Սուլթանյանը «Սորոսի» հիմնադրամից ստացած գումարներով փորձում է ազգամիջյան թշնամանք հրահրել:

Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Տավուշի մարզպետարանին տրամադրվել են մարտկոցներ, ջրի պլաստմասե տարրաներ և սառնարաններ «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, կորոնավիրուսից մահերի թիվն անցավ 1000-ը. Արթուր Վանեցյան Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շարունակվում են բողոքի ակցիաները Ամուլսարում. Օրվա լրահոսը՝ մեկ տողով Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Բեյրութի փայթյունից փրկված հայը Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը հայտնի է Բեյրութում տեղի է ունեցել կառավարության հրաժարականի պահանջով բողոքի խոշոր ցույց․ արցունքաբեր գազ է կիրառվել․ NNA (տեսանյութ)
website by Sargssyan