Եթե արտակարգ դրությունը շարունակվի հանրային սննդի ոլորտում գործազրկությունը կհասնի 40 տոկոսի. Աշոտ Բարսեղյան

Հանրային սննդի ոլորտի 20 տոկոսն այս պահին գործազուրկ է, իսկ ռեստորանային կազմակերպման ոլորտն ամբողջությամբ է գործազուրկ:  Այս մասին այսօր` հուլիսի 12-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռեստորատոր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը` անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում ոլորտի կրած վնասներին:

«Ռեստորանային կազմակերպման ոլորտն այս պահին ամբողջությամբ անգործ է, դրանք  այն մարդիկ են, որոնք բողոքի ակցիայի էին դուրս եկել Կառավարության շենքի մոտ հուլիսի 9-ին: Եթե արտակարգ դրությունը շարունակվի եւ այս վիճակը պահպանվի, հանրային սննդի ոլորտում գործազրկությունը հասնելու է 40 տոկոսի: Սա իմ գնահատական է որպես փորձագետ իրավիճակին»,- ասաց նա:

Ռեստորատորի խոսքով` փակված բիզնեսներն էլ այս ընթացքում կազմում են ոլորտի 20 տոկոսը:

«Փակված բիզնեսները երկու տիպի են. մեկը` որ փակվել են ընդմիշտ, եւ մյուսը, որ փակվել են  վերաբացվելու նպատակով: Վերջնական գնահատական կարող ենք տալ արտակարգ դրության ավարտից հետո»,- հավելեց նա:

Նրա խոսքով` դեռ քննարկումների մեջ են նոր ակցիա կազմակերպելու հետ կապված:

«Վարչապետի խոսնակը  պատասխան է տվել այն կոնտեքստում, որ եթե արտակարգ դրությունը վերանա, միեւնույն է, միջոցառումնները արգելված են լինելու, մենք ուզում ենք հակադարձենք եւ ասենք, որ արտակարգ դրությունը պահեն առողջապահության ոլորտում, իսկ մեր ոլորտը  եկեք ազատականացրեք, քանի որ մարդիկ չեն վախենում ոստիկանություն բերման ենթարկվելուց, չեն վախենում համավարկից, միայն վախենում են գումար չաշխատելուց»,- հավելեց նա:

Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ) «Հայկական երեկո» համերգից առաջ միակ վախս այն էր, որ հանդիսատեսը կարող է չգալ. Ջուլիետ Գալստյան Սերժ Սարգսյանի կողմից երկարատև լռությունը խախտելը շատ հետաքրքիր զարգացումներ է խոստանում Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել Նապոլիի պաշտպանին Զգոնությունը թուլացնել չի կարելի․ Ինչու է Աննա Հակոբյանը դիմակ կրում Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Տավուշի մարզպետարանին տրամադրվել են մարտկոցներ, ջրի պլաստմասե տարրաներ և սառնարաններ
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը սարսափելի վթարից հետո ցույց է տվել դեմքը. լուսանկար «Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներս են». Սաթենիկ Հազարյանը` ծննդյան օրը նկարահանման հրապարակում անցկացնելու և երազանքների... Հորոսկոպի այս նշանները կկարողանան խաղաղություն գտնել իրենց կյանքում «Սիրտս խինկալի ուզեց». Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել «Քեն» տիկնիկի կերպարով հայտնի երիտասարդը վերափոխվել է «Բարբիի» (լուսանկարներ) «Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության մասին Եվա Բաղդասարյանը բիկինիով ցուցադրել է կրակոտ մարմինը Ո՞ր դեպքերում են տղամարդիկ սափրում ոտքերն ու ամբողջ մարմինը. լուսանկար Ի՞նչ տեղի կունենա կնոջ մարմնի և օրգանիզմի հետ, երբ դադարի կրծկալ կրել Հայտնի բրենդը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն իրենց մոդելներն առանց կողմնակի միջամտության գործիքների. լուսանկարներ
website by Sargssyan