Քիչ առաջ խոսեցի գեներալ Խաչատուրովի հետ.Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․

«Քիչ առաջ խոսեցի ՀՀ Պաշտպանության բանակի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Խաչատուրովի հետ, որի, ինչպես նաեւ մեր զինվորների ջանքերով երեկվանից հետ են մղվում ադրբեջանական սադրիչ գործողությունները ու հայկական դիրքի հրետակոծումը:
Գեներալը նշեց, որ չնայած պահպանվող սահմանային լարվածությանը, մեր ուժերը մարտական են և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային:

Սիրելիներս, շնորհակալություն հայտնենք նաև սահմանամերձ Մովսես գյուղի հոգևոր հովիվ տեր Աբելին, երբ գիշերվանից պարբերաբար տեղեկություն էր տրամադրում սահմանային իրավիճակի վերաբերյալ, կատարելեով այն ինստիտուտների ֆունկցիան, ովքեր վստահաբար կիրակնօրյա խումարի մեջ էին ու դժվար պատկերացնեին, լե ինչ է զգում զինվորի ծնողը, երբ չգիտի ինչ է կատարվում իր իր որդու հետ։

Մի բան էլ, սիրելի հայրենակիցներ, քանի որ մեր քաջարի ԱԱԾ-ն արտաքին ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն զբաղված է ներքին թշնամիների ու սատանաների տքնաջան փնտրտուքով, զբաղված է մեր անձնական օգտահաշիվներն ու հեռախոսային խոսակցությունները քրքրելով, տեղեկացնեմ, որ երեկվանից ադրբեջանցիները կոտրել են հայկական մի շարք պրոֆիլներ և դրանով սահմանային այս էսկալացիայի հետ կապված սադրիչ և խուճապ աաջացնող ապատեղեկատվություններ են տարածում:
Այդ տեղեկությունները սուտ են և պետք չէ դրանց որևէ կերպ արձագանքել:

Ուժ և կորով մեր զինվորներն ու սպաներին եւ համբերություն զինվորների ծնողներին»:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին Լիբանանի հայ համայնքում զոհերի թիվը հասավ 11-ի. մեծ մասի անունները հայտնի են Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետեւանքով վնասված եկեղեցին «ԿԳՄՍ-ն մնացել է խորհրդային մտածողության մեջ» Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունն այլևս դադարել են կատարել իրենց սահմանադրական գործառույթները.Արթուր Ղազինյան Մաքսային մարմինները COVID-19 համավարակի դեմ պայքարում. հեռավար դասընթաց՝ ՊԵԿ-ում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բեյրութ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյան (ֆոտո) Առաջիկայում սպասվելիք չվերթների մասին Սանչոն հնգամյա պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. The Guardian Բեյրութ. պայթյունի վայրը՝ այս պահին. ՈՒՂԻՂ Ով է Բեյրութում պայթյունից զոհված հայազգի Ժագ Պարամագեանը Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում և գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության որոշումներ կկայացնի. Նիկոլ Փաշինյան Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». Panorama.am Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. Եղանակը Հայաստանում Իսրայելը հումանիտար օգնություն է առաջարկել Լիբանանին Ֆոտո. տեսանյութ. Ինչպես են Բեյրութում պայթյունի հետևանքով մարդիկ օդ թռնում Բեյրութում պայթյունը եղել է տարիներ առաջվանից պահեստում պահվող պայթուցիկ նյութերից. Al Jazeera Պայթյունը որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ․․. բեյրութահայ բժիշկ Բեյրութի նավահանգստի արբանյակային լուսանկարներն են` պայթյունից առաջ և հետո
website by Sargssyan