«Էս տարիքում ես մտածում, որ մինչև 40 չես ձգի». Գոռ Հակոբյան
LifestyleԳոռ Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել և գրել.
32 տարեկան եմ:
1. Էս տարիքում ես հասկանում, որ երիտասարդից մանդր-մանդր դառնում ես ձյաձ:
2. էս տարիքում է, որ էլ չես նեղվում, երբ տղեքիդ ընկերները քեզ դիմում են` «ձյաձ Գոռ»
3. էս տարիքում ես առաջին անգամ ձեռքբերում ճնշում, պախմել, սպիտակ մազ, սիգարետի հետևանքով տուբերկուլյոզի նման հազ ու սիրած:
4. էս տարիքում ես մտածում, որ մինչև 40 չես ձգի:
5. էս տարիքում ես պլանավորում, որ հենց 40 դառնաս անցնելու ես առողջ ապրելակերպի:
6. էս տարիքում ես սկսում մտածել մի հատ էժան պահվող գազով Քեմրի առնելու մասին:
7. էս տարիքում ես հասկանում,, որ երեխեքիդ խաղալիքներով դու ավելի շատ ես խաղում:
8. էս տարիքում ես սկսում զոքանջիդ մոմենտով թաքուն հումորներ անելը:
9. էս տարիքում ես սկսում հասկանալ "Top 10 of Rabiz"-ի երգերի բառերը:
10. էս տարիքում ես ջոկում, որ դու 8 տարեկան էիր, երբ Լիլիթ Կարապետյանը ծիտ էր, հիմա դու 32 ես, բայց ինքը հլը ծիտ է
11. էս տարիքում ես սկսում տան լույսերը անջատել, որ կոմունալը շատ չգա:
12. էս տարիքում ես սկսում հայաթում հավաքվել ու խոսել քաղաքականությունից:
13. էս տարիքում ես մամային ասում` «Հերիք է վրես խոսաս, եքաաաա մարդ եմ»
14. էս տարիքում է, որ հասկանում ես, թե ինչ էր նշանակում մամայի խոսքերը` «Դու էլ երեխա կունենաս, նոր կհասկանաս»
15. էս տարիքում ես հասկանում, որ բոլոր ոստիկանները գեներալ չեն:
Էս տարիքը լավ տարիք է)
Շարունակելի...
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ