Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Ոս­կու գի­նը բարձ­րա­ցել է, առև­տու­րը՝ կի­սով չափ պա­կա­սել. ի՞նչ խնդիր­ներ ունեն ձեռ­նե­րեց­նե­րը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաճարակի այս փուլում առկա խնդիրներն իրենց ազդեցությունն են թողել նաև ոսկերչության ոլորտի, մասնավորապես մանրածախ առևտրով զբաղվողների գործունեության վրա:

«Ոսկերչությամբ զբաղվող մանր ու միջին ձեռներեցների հայկական միավորում» ՀԿ ներկայացուցիչ Արմեն Բաբայանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է շուկային, խոսել նաև այն անհրաժեշտ փոփոխությունների մասին, որոնք քիչ թե շատ կօգնեն ձեռներեցներին:

Ինչ վերաբերում է առևտրին, Ա. Բաբայանը նշեց, որ շուրջ երկու ամիս ոսկու մանրածախ առևտրով զբաղվողները ստիպված են եղել դադարեցնել գործունեությունը, և հիմա, թեպետ վերսկսել են աշխատել, այնուամենայնիվ, չկա այն շարժը, որը կար նախկինում:

«Արտասահմանից եկողներ չկան, մեծ հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ ևս չկան: Հիմնականում առևտուրը այն հատվածի հաշվին է, որը գալիս է նեղ ու փոքր շրջանակով նշվող որևէ առիթի համար նվեր գնելու: 

Երբ մեծ արարողություններ չկան, բնական է, որ առևտուրն էլ էապես կպակասի: Բնական է՝ եթե հարսանիքներ լինեն, ավելի շատ առևտուր կլինի: 

Բայց հիմա, կարելի է ասել, ոսկյա իրերի առևտուրը կիսով չափ պակասել է, բայց դրա հետ մեկտեղ բարձրացել է ոսկու գինը: Եթե միջազգային շուկայում նախկինում մեկ ունցիան 1500 դոլար էր, ապա հիմա դարձել է 1800 դոլար: Եթե նախկինում 26, 27 կամ 28 դոլարով կարելի էր ոսկյա վզնոց գնել, հիմա այն դարձել է 36-37 դոլար: 

Դոլարի տատանումները ևս խնդիր են տնտեսվարողի համար: Այս նյուանսները հաշվի չեն առնվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ դրանք պետք է հաշվի առնել, որ մարդիկ կարողանան այս պայմաններում աշխատել:

«Մինչև ճանապարհները չբացվեն, մինչև արտասահմանից, հատկապես Ռուսաստանից մարդիկ չգան, բնական է, առևտուրն այն ծավալները չի ունենա, որը կար մինչ այս իրավիճակը: Մարդիկ առաջ արտերկրից, Ռուսաստանից գալիս էին հյուր, որևէ առիթի էին մասնակցում և հենց Հայաստանից էին նվեր ընտրում: 

Բացի այդ, արդեն գնալուց Հայաստանից ոսկյա իրեր էին գնում ու տանում իրենց հետ, որովհետև մեզ մոտ ավելի էժան է, քան, օրինակ` Ռուսաստանում»,-նշեց ՀԿ ներկայացուցիչը:

 

Անդրադառնալով շուկայի խնդիրներին՝ նա ընդգծեց. «Ընդհանուր առմամբ, մեզ համար խնդիրը հարկային բեռն է: Դեռ անցած տարի էինք այդ առումով առաջարկություններ ներկայացրել Ազգային ժողով, որոնք, սակայն, չընդունվեցին: 

Առաջարկել էինք, այսպես ասած, սեղանիկներով աշխատողներին թույլ տալ արտոնագրային վճարով աշխատել: Մենք առաջարկել էինք թույլ տալ և՛ շրջանառության հարկը, և՛ վերոնշյալ տարբերակը. ում ձեռք կտար՝ կաշխատեր շրջանառության հարկով, ում՝ ոչ, արտոնագրային վճարով: 

Բայց ասացին՝ կապ չունի, առևտուրը մնում է առևտուր: Ինքս համաձայն չեմ, որովհետև շուկաներում մանրածախ առևտրով զբաղվողների համար արտոնագրային վճարով աշխատելը առավել անհրաժեշտ է, քանի որ կան մի քանի խնդիրներ, որոնցից մեկը, օրինակ` հաշվապահ պահելու հարցն է: Իսկ խանութը այլ է, հնարավորությունները՝ ևս: Այսպես հեշտ է բոլորին, այսպես ասած, մի արշինով չափել, բայց սխալ մոտեցում է սա. ոսկու մանրածախ առևտրով զբաղվողի, խանութում առևտուր անողի, ոսկեգործությամբ զբաղվողի նկատմամբ այլ ու առանձին մոտեցումներ պետք է ցուցաբերվեն, որ մարդիկ կարողանան աշխատել:

«Սեղանիկները» փոքրացնում են մարդկանց հնարավորությունները, ինչը չես ասի խանութի պարագայում: Ես ուզում եմ շեշտել, որ մեր առաջարկը ուղղակի «սեղանիկի» համապատասխան քառակուսու համար նախատեսվող գումար մուծելու ու հանգիստ խղճով աշխատելու մասին է, մեր առաջարկը բացարձակապես առանց ՀԴՄ-ի աշխատելու մասին չէ: 

Ավելին՝ այն կարևոր է, պարզապես ներկա պայմաններում նաև եկամուտները թաքցնելու ռիսկերն են մեծանում: Քանի որ բարձր է հումքի արժեքը, մարդը ստիպված պետք է վնասով աշխատի, իսկ վնասով չաշխատեու համար կարող է պարզապես թաքցնել շրջանառությունը, ինչն արդեն վնաս է թե՛ պետությանը, թե՛, մեծ հաշվով, հենց իրեն՝ տնտեսվարողին, որովհետև, ի վերջո, ստիպված է լինելու տուգանքներ վճարել»:

 

Ա. Բաբայանը շեշտեց, որ արտոնագրային վճարով աշխատելու պարագայում այս ռիսկերը էականորեն կվերանան. «Արտոնագրային վճարով աշխատելը մանրածախ առևտրով զբաղվողների համար մեծ օգնություն կլինի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում