Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ` մաղթելով Ձեր երկրին շարունակական առաջընթաց:

Ուրախությամբ եմ փաստում, որ մեր ժողովուրդների բազմադարյա կապերի ու բարեկամության հենքի վրա կառուցված հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները շարունակում են զարգանալ բարեկամության և փոխըմբռնման ոգով:

Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում: Հայաստանը մեծապես շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Ֆրանսիայի հետ փոխշահավետ գործակցությունը նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված ծրագրերով: Ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործումը նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ուղղված՝ Ֆրանսիայի հետևողական ջանքերը:

Մեծարգո պարոն նախագահ,

Առանձնահատուկ գնահատականի են արժանի մարդկային կյանքերի փրկությանը և համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված՝ Ֆրանսիայի ջանքերը: Հատկապես այսօր՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակաշրջանում, առավել պարզորոշ է զգացվում մեր բարեկամ երկրի հետ սերտ փոխգործակցության կարևորությունը։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Եվրամիության ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրման, ինչպես նաև հայ գործընկերներին օգնելու նպատակով ֆրանսիական բժշկական առաքելության խմբեր Հայաստան ուղարկելու համար:

Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաղթահարենք այս ճգնաժամը ևս:

Բոլորիս համար դժվարին այս ժամանակահատվածում մաղթում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին առողջություն և տոկունություն»:

Կիև-Երևան չարտերային թռիչք օգոստոսի 8-ին Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ Հնդկաստանում մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին Պարետը նոր որոշում է ընդունել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը ինքնասպանություն է գործել Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում Լևոն Արոնյանը կրկին 7-րդն է Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Բյուջեում փող չկա, իսկ ինչ էլ որ կա-փող չի՝ պարգևավճարա․․․․․ Վանեցյանի մեսիջը Մոսկվային. Հայ-ռուսական կապերը պետք է կրեն խորը ռազմավարական բնույթ Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» ՆԱՍԱ-ի տիեզերագնացները վայրէջք են կատարել Մեքսիկայի ծոցում Սահմանապահ գյուղերում երեխաները վաղուց վերադարձել են իրենց խաղերին ու զվարճանքներին Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ Հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում. Գևորգ Պետրոսյան
website by Sargssyan