Ծրագիրը վերականգնվում է. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
Օրերս «Փաստի» հետ զրույցում արձակագիր Գրիգը մտահոգություն էր հայտնել, որ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, հավելելով, որ «մենք օդի ու ջրի պես լավ թարգմանությունների կարիք ունենք»: Նա նշել էր՝ բազմաթիվ փաստեր են բերվել, որ դրամաշնորհի կասեցումը անթույլատրելի է, որ հիմա ճիշտ ժամանակն է այն ավելի մեծ թափով իրականացնելու:
Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «կարևորելով հայ գրականության հանրահռչակման քաղաքականությունը, ձեռնարկել է քայլեր, որոնց արդյունքում վերականգնվել են «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի իրականացման համար այս տարի նախատեսված ֆինանսական միջոցները»:
Դրամաշնորհին կարող են դիմել արտերկրի հրատարակչությունները՝ հայ դասական և ժամանակակից գրականությունը թարգմանաբար հրատարակելու համար։ Նախարարությունն աջակցում է հայտով ներկայացված նախագծերին՝ հատկացնելով գրքի թարգմանության գումարը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում