Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում  Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում


Հայ­կա­կան հե­քի­ա­թը շա­րու­նա­կում է ապ­րել Թբի­լի­սի­ում. ին­չո՞ւ ար­ձա­գանք չկա Հա­յաս­տա­նից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Թբիլիսիում բնակվող նկարիչ-դիզայներ Արմեն Հովհաննիսյանը մշտապես նաև տիկնիկներ է պատրաստել: Ասում է՝ երբեմն նկարելով ու քանդակելով չես կարողանում անել այն, ինչ ներքուստ ցանկանում ես, այսինքն՝ հասնել արվեստում նրան, որ քեզ բավարարված զգաս: «Սկսեցի շոշափելի հեքիաթ ստեղծել, ինձ համար դա տիկնիկն էր: Վերջին տասը տարում ավելի լուրջ եմ սկսել տիկնիկագործությամբ զբաղվել: 

Մեր տարածաշրջանի երկրներում տիկնիկագործությունն ընկալվում է որպես հուշանվերային արվեստ, դրան չեն վերաբերվում որպես կիրառական արվեստի, մինչդեռ եվրոպական տարբեր երկրներում, նաև Ռուսաստանում տիկնիկագործությունը վաղուց արվեստի առանձին մի ճյուղ է դարձել, ես էլ ցանկացա հենց այս ոլորտը զարգացնել: Եթե որակյալ տիկնիկագործ ես, պետք է շատ լավ նկարչություն իմանաս, լավ քանդակել կարողանաս, տիրապետես շատ արհեստների»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Արմենը:

Իր հիմնական հավաքածուի տիկնիկները որևէ դեպքում չի վաճառի, թեպետ, իհարկե, նաև պատվերով է տիկնիկներ ստեղծում, բայց ողջ աշխատանքի ընթացքում ինքն իրեն շատ մեծ դժվարությամբ տրամադրում է, որ վերջում տիկնիկին հրաժեշտ է տալու: «Եթե տիկնիկները պատրաստում եմ հատուկ վաճառքի համար, ինքս ինձ տրամադրում եմ, տիկնիկի հետ երկխոսում, որ նա իմը չէ, իրեն պետք է վաճառեմ: Բայց դեպք է եղել, երբ վաճառել եմ, հետո հաջորդ առավոտյան գնացել եմ, գումարը վերադարձրել և տիկնիկները հետ բերել»,-ասում է տիկնիկագործը:

Արմենը նաև հեքիաթներ է գրում: «Երբեմն հորինում եմ հեքիաթը, հետո ծնվում է կերպարը կամ հակառակը: Պատրաստում եմ նաև հայ և համաշխարհային մեծությունների կերպարներով տիկնիկներ: Տիկնիկային թատրոնի միջոցով երեխաները պետք է ճանաչեն հանճարներին՝ Ֆրունզիկին, Կոմիտասին, Սայաթ-Նովային, Ֆրիդա Կալոյին, Սերգեյ Փարաջանովին և այլոց»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ վերջին շրջանում բոլոր ուժերը կենտրոնացրել է թատրոնի վրա: «Մտածում էի՝ ինչպես սփյուռքում նպաստեմ հայոց լեզվի պահպանմանը: Օր օրի կործանում ենք մեր հայոց լեզուն, մեր հայերը ձուլվում են, առհասարակ, սիրում ենք ձուլվել, օտարամոլությունը մեր թուլությունն է: 

Այս ձուլումը իմ ուժերի չափով կանխելու համար որոշեցի տիկնիկները դարձնել խաղարկային, Թբիլիսիում հիմնել հայկական տիկնիկային թատրոն և, շրջելով հայկական գյուղերով ու բնակավայրերով, տարածել մեր լեզուն տիկնիկների շուրթերից և հայ երեխաներին տանել հայկական հեքիաթ: 

Այսօր փակվում են հայկական դպրոցները, իսկ ինձ համար դա ցավալի թեմա է: Որոշեցի հայերեն չկարդացող երեխային գոնե տիկնիկով հայերեն հեքիաթ քարոզել: Իմ ուժերի չափով կկարողանամ նրանց հետ պահել ձուլումից ու մայրենի լեզուն մանուկ հասակից ամրապնդել նրանց մեջ:

Թատրոնը հիմնադրվել է 2018 թվականին Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տանը: Այնտեղ մեկ տարի գործելուց հետո այդ շենքից դուրս եմ եկել: Թատրոնն անկախ է, երբեք չի ֆինանսավորվել: 

Ամեն ինչ անում եմ սեփական համեստ միջոցներով: Աշխատում եմ վրացական տարբեր թատրոնների հետ, կատարում բեմական ձևավորումներ, նաև տիկնիկներ պատրաստում և ստացված շահույթով թե՛ իմ ընտանիքն եմ պահում, թե՛ փորձում իմ փոքրիկ թատրոնն ապրեցնել, որպեսզի ապրեն նաև հայոց լեզուն և հայկական հեքիաթը: Դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և մեկ տարի է՝ սպասում եմ արձագանքի: 

Ներկայացրել եմ, որ Վրաստանում նման գործունեություն եմ ծավալում: Ի դեպ, իրենք շատ լավ գիտեն իմ մասին, Թումանյանի տանը դիտել են իմ ներկայացումները՝ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԿԳՄՍ նախարարը և նախարարության աշխատակիցները: 

Նշել եմ, որ նման գործունեություն եմ ծավալում, և խնդրել՝ եթե կարողանան տիկնիկային թատրոնին տարվա կտրվածքով մի փոքրիկ գումար հատկացնել, էլ ավելի ակտիվ կգործեմ և նոր ծրագրերով կկարողանամ ներկայանալ, քանի որ երբեմն չեմ կարողանում ճանապարհածախս հայթայթել, որպեսզի հասնեմ գյուղեր:

 Ներկայացումներն անվճար են, երբեմն երեխաների ծնողներն իրենց ցանկությամբ են հավաքում որոշակի գումար, բայց ինքս տոմսի համար արժեք չեմ սահմանում: 

Հայաստանից դեռևս արձագանք չեմ ստացել, հակառակ դրան՝ վրացական կողմը բավականին հետաքրքրված է իմ աշխատանքով: Երբ տարածք չունեի և այլևս չէինք կարող գործել Թումանյանի տանը, մեզ անվճար տարածք տրամադրեց թիֆլիսյան դրամատիկ թատրոններից մեկը, որպեսզի հայկական տիկնիկային թատրոնը շարունակի իր գործունեությունը: Դա վրացիների մեծահոգությունն էր: Ինձ համար սա հաճելի է, բայց եթե ուշադրություն էլ չլիներ, չէի կարող պահանջել: 

Երբեմն Հայաստանում կարծիքներ եմ լսում, որ Վրաստանում խտրականություն կա, մինչդեռ հակառակը կարող եմ պնդել: Եթե այստեղ կարողանաս արժեքավոր գործ կատարել, ապա քեզ անպայման կնկատեն, եթե չնկատեն էլ, չեմ նեղանա, որովհետև ստացվում է, որ Հայաստանում իմ կամ մեկ ուրիշի կատարած աշխատանքը չի նկատվում: Հայկական թատրոնի դերասանները կամավոր գալիս են, ներկայացումներում ընդգրկվում: 

Հայապահպան էլ ի՞նչ աշխատանք պետք է ներկայացնես, որպեսզի հայաստանյան համապատասխան գերատեսչությունների կողմից ուշադրության արժանանա:

 

Հայկական հեքիաթներն եմ քարոզում, եթե իմաստ չեն գտնում դա ֆինանսավորելու, ի՞նչ ասեմ»,ընդգծում է տիկնիկագործը: 

Արմենը նաև նշում է, որ Վրաստանում կային կազմակերպություններ, որոնք առաջարկում էին թատրոնն անվանել կովկասյան տիկնիկային թատրոն, ջնջելով հայկական անվանումը, անգամ լավ գումար էին վճարում, սակայն նա չի համաձայնել:

Նշում է՝ կցանկանար իր հմտությունները երեխաներին փոխանցել: «Կցանկանայի հայկական փոքրիկ խմբակ ստեղծել և իմ հմտությունները փոխանցել երեխաներին, բայց առաջ են գալիս տարածքի, գումարային խնդիրներ: Եթե աջակցություն լինի, կարելի է հայկական մշակույթի փոքրիկ կենտրոն ստեղծել՝ թատրոն-ստուդիա, որտեղ երեխաներին կդասավանդեինք թատերական հմտություններ, տիկնիկային արվեստ, և կգործեր տիկնիկային թատրոնը: Ցանկությունները, գաղափարները շատ են, բայց ամեն ինչ կախված է ֆինանսից»,հավելում է մեր զրուցակիցը: 

Առավել ևս, երբ տիկնիկային ներկայացումները հետաքրքիր են երեխաներին, նաև մեծահասակներին, որոնք դրանց միջոցով մանկություն են վերադառնում: «Ժամանակն իրենը թելադրում է, համացանցը փորձում է շեղել երեխային: Բայց եթե երեխային ճիշտ ես մատուցում տիկնիկային արվեստը, չես մատուցում խորհրդային տարիների ոճով, գտնում ես ժամանակի շունչը, զարկերակը, ապա երեխան անպայման կհետաքրքրվի տիկնիկային արվեստով: 

Օրինակ՝ ներկայացնում եմ Թումանյանի «Շունն ու կատուն», չշեղվելով, իհարկե, թումանյանական ոճից, բայց ներառելով երաժշտական լուծումներ կարողանում եմ «Շունն ու կատուն» ներկայացնել ժամանակակից ոճով, որպեսզի երեխան հետաքրքրվի դրանով: Անկախ ամեն ինչից երեխան մնում է երեխա: 

Պատկերացրեք՝ իմ հանդիսատեսները նաև մեծահասակներ են, որոնք գալիս են վերագտնելու իրենց մանկությունը: Բոլորն էլ ամեն դեպքում ցանկանում են գնալ դեպի հեքիաթ, մանկություն ու մաքրություն»,-նշում է տիկնիկային թատրոնի հիմնադիրը:

Արմենը մասնակցել է միջազգային տարբեր փառատոնների՝ որպես տիկնիկագործ: Այս առումով բավական աշխույժ գործունեություն է ծավալում նաև նրա թատրոնը: «Թատրոնը փոքր է, բայց արդեն հասցրել է ծավալուն կենսագրություն ունենալ: Առաջարկ էինք ստացել, պետք է մեկնեինք Փարիզ, Մոսկվա, բայց ամեն ինչ հօդս ցնդեց կորոնավիրուսի պատճառով: Բացի դա, ունեցել եմ տիկնիկների երկու անհատական ցուցահանդես Թբիլիսիում, մի քանի տարի առաջ ցուցահանդես Երևանում, մասնակցել եմ նաև Թբիլիսիում տարբեր միջազգային ցուցահանդեսների»,-եզրափակում է Արմեն Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու