Ի՞նչ կապ ունի կաթսայով վառարանը սառնարանի հետ

Այսօր դժվար է պատկերացնել կյանքն առանց սառնարանի: Միևնույն ժամանակ դժվար է պատկերացնել, թե ինչպես են սնունդ պահել մեր նախնիները առանց դրա, հատկապես շոգ եղանակին: Պարզ է, որ նախկինում այդ նպատակի համար մառաններ կամ սառույց են օգտագործել: Ժամանակակից սառնարանի ստեղծման պատմությունը սկսվել է ֆրանսիացի ինժեներ Ֆերնանդ Կարրեի գյուտով: 

1862 թվականին նա Լոնդոնի համաշխարհային ցուցահանդեսում ներկայացրել է սարքավորում սառույց ստանալու համար: Սարքավորումը կաթսայով վառարան էր, որի մեջ տաքացվում էր հեղուկ ամոնիակը: Գոլորշիացման արդյունքում ամոնիակը խողովակների միջոցով հասցվում էր կաթսայի պատերին, ինչը թույլ էր տալիս սառեցնել նրա ներսում գտնվող ջուրը: 

Սովորելով, թե ինչպես կարելի է սառույց ստանալ այդ եղանակով, մարդիկ սկսել են խոհանոցները կահավորել սառույց արտադրող նման սարքերով: Դրանք խոհանոցային պահարաններ էին՝ ջերմամեկուսացված թեփով ու խցանափայտով, և դրանց մեջ նշյալ մեթոդով ստացված սառույց է դրվել: 

Այնուամենայնիվ, դա թույլ չէր տալիս պահպանել բավարար ցածր ջերմաստիճան: Սառնարանների ստեղծման պատմության հաջորդ քայլը եղել է սառնարանային սարքը, որը ստեղծվել է 1874 թվականին գերմանացի Կ. Լինդի կողմից: 

Նրա ստեղծած սարքը արդեն հագեցած է եղել ձեռքով աշխատող կոմպրեսորով և օգտագործվել է արդյունաբերության մեջ, ինչպես նաև սննդամթերք տեղափոխող տրանսպորտի համար: 

Որոշ ժամանակ անց ամերիկացի Էլայա Թոմփսոնը բարելավել է սառնարանային սարքն այնպես, որ այն արդեն կարող էր աշխատել էլեկտրաէներգիայի միջոցով: Սառնարանն իր ժամանակակից տեսքը ստացել է շնորհիվ դանիացի ինժեներ Ստինստրուպի, որն այդ ամբողջ սառեցնող սարքավորումը տեղադրել է հերմետիկ և ջերմամեկուսիչ տուփի մեջ: Սառնարանի պատմության մեջ կարևոր իրադարձություն է հանդիսացել ֆրեոն գազի գյուտը, որը ամոնիակի համեմատությամբ ունի ավելի ցածր եռման կետ և շատ ավելի անվտանգ է:

 ԽՍՀՄում առաջին անգամ սառնարաններ սկսել են արտադրել դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Խարկովի տրակտորային գործարանում: Դրանք անվանվել են «ХТЗ120» : Սառնարանի ծավալը հաշվարկվում է լիտրերով, և «ХТЗ-120»-ը համապատասխանաբար ունեցել է 120 լիտր ծավալ: 

Հետագայում պատերազմի պատճառով սառնարանների զանգվածային արտադրությունը դադարեցվել է, և միայն անցյալ դարի հիսունական թվականներին են հայտնվել «ЗИС» սառնարանները, որոնք հայտնի են դարձել իրենց հուսալիությամբ: Հատկանշական է, որ ԽՍՀՄում սկզբից սառնարաններն առաջին հերթին եղել են շքեղություն, օրինակ՝ 1962 թվականին ԱՄՆ-ի ընտանիքների 98,3% -ը ունեցել է առնվազն մեկ սառնարան, իսկ ԽՍՀՄ-ի ընտանիքներում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 5,3%:

 

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ արկ է նկատել Սորոսական ցանցն՝ իշխանության պատվերով թիրախավորել է Վանեցյանին Ռուսաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» զորավարժությունները ՊՆ խոսնակը՝ հայկական անօդաչու խոցելու վերաբերյալ ադրբեջանական հայտարարության մասին Հայաստանը տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը Արտառոց դեպք Հայաստանում. հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ «ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց, բան չունե՞ք ասելու». Արփինե Հովհաննիսյան «Բարսելոնան» Գամպերի գավաթակիր Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը Հայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին․ Աշոտյան Լավ կլիներ, որ առողջապահության նախարարության ղեկավարությունը նման օպերատիվությամբ պայքարեր կորոնավիորւսի դեմ՝ սապոնը ձեռքին Նիկոլի դռանը հերթ կանգնելու փոխարեն Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes Vario և Mercedes C 240 մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկն ու իր երկու ուղևորները հոսպիտալացվել են Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդներին Իրաքցի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական ծառայության առաջնորդներից մեկին «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածը 32 տարեկան էր Բանակցել ենք գործարանների հետ, բանջարեղենն ամբողջ ծավալով կմթերվի․ Էկոնոմիկայի նախարարություն
website by Sargssyan