Թոփ 5 հայ աստղեր, ովքեր ամուսնալուծվել են
LifestyleԿյանքի կողակից ընտրելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ոմանք կարողանում են ճիշտ ընտրություն կատարել, ոմանք էլ՝ ամուսնալուծվում են:
Կարելի է ասել, որ մեր նյութի հերոսներն այնքան էլ ճիշտ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում:
Անահիտ Սիմոնյան
Թվում էր, թե Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն ուղղակի իդեալական զույգ են, սակայն արի ու տես, որ կյանքն այլ շրջադարձ ունեցավ: Նրանք որոշեցին բաժանվել և մնալ լավ ընկերներ:
Լիլիթ Բասյան
Դիետոլոգ Լիլիթ Բասյանն ամուսնուց՝ Ալեքսանդր Բաբասյանից բաժանվեց 2020 թվականին: Նրանց որդին՝ Ալեքսը ապրում է մայրիկի հետ և ժամանակ առ ժամանակ այցելում հայրիկին:
Անատի Սաքանյան
Անատի Սաքանյանի ամուսնությունը հեքիաթային էր թվում: Այդ ամենը երևում էր նրա Ինստագրամյան նկարներից: Սակայն ոնց հասկացանք, այդ ամենն ուղղակի ցուցադրություն էր:
Գայանե Ասլամազյան
Ամերիկաբնակ դերասանուհին ամուսնացել էր 2017 թվականին: Նրանց ամուսնալուծության պատճառն ամուսնու՝ թմրանյութերի բիզնեսով զբաղվելու հանգամանքն էր:
Գոհար Ավետիսյան
Հայազգի հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանին են պատկանում բոլոր ռեկորդները: Նա չեղյալ համարեց նշանդրեքը, հետո ամուսնությունը: Հիմա նա կրկին ամուսնացել է և լույս աշխարհ բերել առաջնեկին՝ Գասպարին: