«Պատրաստ եմ նկարահանվել նաև բաց տեսարաններում». Ժաննա Վելիցյանը` «Սիրուն Սոնա»-ի ավարտի և Մհեր Մկրտչյանի հետ համագործակցության մասին
LifestyleԴերասանուհի Ժաննա Վելիցյանը «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի ավարտից հետո պարապուրդի չի մատնվել. նա նկարահանվում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում:
Tert.am Life-ի հետ զրույցում Ժաննան ասաց, որ քանի որ «Սիրուն Սոնա»-ն երկար ժամանակ եթերում էր, հնարավոր է` կարոտի իր կերպարին`Մարիամին:
Խոսելով Մհեր Մկրտչյանի հետ համագործակցության մասին`Ժաննան նշեց, որ դերի համար ընտրվել է քաստինգի միջոցով:
«Պարոն Մկրտչյանն անցկացնում էր նոր գեղարվեստական ֆիլմի քաստինգ և ինձ նույնպես հրավիրել էր մի դերի համար: Մասնակցեցի և ընտրվեցի: Հրաշալի նկարահանման օրեր ենք ունեցել,-ասաց նա և ընդգծեց`իր համար կարևոր է, որ սիրի այն կերպարը, ում մարմնավորում է: -Եթե չսիրեմ կերպարս, կարծում եմ, ոչինչ չի ստացվի ինձ մոտ, իսկ դերի առաջնային ու երկրորդական լինելը բացարձակ չեմ կարևորում»:
Դերասանուհին իր առջև մասնագիտական սահմանափակումներ չի դնում. «Լավ սցենարի և պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում պատրաստ եմ նկարահանվել նաև բաց տեսարաններում:
Ըստ դերասանուհու`թեև նկարահանվում է սերիալներում և ֆիլմերում, իրեն թատրոնի դերասանուհի է համարում. «Չեմ հավատում, որ դերասանը կարող է այնքան զբաղված լինել, որ թատրոնի համար ժամանակ չունենա: Կարևորը ցանկությունն է, ժամանակ միշտ կգտնվի: Չեմ կարծում, որ երբևէ երկընտրանքի առջև կկանգնեմ, բայց, եթե հանկարծ կանգնեմ սերիալ-թատրոն ընտրության առջև, թատրոնը կլինի առաջին տեղում»:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ