Գաղտ­նի ին­տեր­վեն­ցիա՞. փոր­ձա­գետ­նե­րը չեն բա­ցա­ռում նման հնա­րա­վո­րու­թյու­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ըստ «Փաստ» թերթին հասած տեղեկությունների, Թուրքիայի հատուկ ծառայությունները վերջին ամիսներին հանձնարարություն են ստացել և ծրագիր են իրականացնում Հայաստանի տնտեսական ոլորտ ծածուկ ներխուժման հետ կապված: Խոսքը միջնորդ կազմակերպությունների ներգրավմամբ տնտեսական կախվածություն ձևավորելու մասին է, ինչի միջոցով այնուհետ հնարավորություն կստեղծվի ներազդելու որոշ համակարգաստեղծ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության վրա: Թուրքերի թիրախում են հանքարդյունաբերության, էներգետիկայի և սննդամթերքի արտադրության ոլորտները:

Ըստ փորձագետների, նման դեպքերում սովորաբար գործում են միջնորդավորված, երրորդ երկրների՝ զուգահեռ ոլորտներում գործող և զգուշավորություն չներշնչող կազմակերպությունների միջոցով, որոնք կա՛մ հանդես են գալիս գրավիչ պայմաններով` բաժնեմասեր ձեռք բերելու առաջարկներով, կա՛մ էլ կանխավճարային և ներդրումային գործարքներ են նախաձեռնում՝ այդպիսով ֆինանսական ազդեցության գործիքներ ձեռք բերելով թիրախ հանդիսացող տնտեսվարողների հանդեպ:

Մեզ հետ զրույցում տնտեսական անվտանգության ոլորտի մի քանի փորձագետներ չբացառեցին նման զարգացումների հնարավորությունը, «մանավանդ, որ ներկա փուլում Հայաստանում ստեղծված տնտեսական իրողություններում մի քանի հարյուր միլիոն դոլար ներդնելով կամ խոստանալով՝ հնարավոր է ներխուժել բավականին խոշոր մասնավոր կառույցների կառավարման գործընթաց»:

Ըստ մեր զրուցակիցներից մեկի, նման ռիսկեր առկա են ցանկացած երկրում. «Երբ տնտեսական ճգնաժամ է, «քյաշի» դեֆիցիտ է, իսկ կառավարությունը անփորձ է, լիարժեք չի տիրապետում իրավիճակին, որևէ հնչեղ անվանումով օտարերկրյա ընկերություն կարող է անխափան գնել որևէ խոշոր տնտեսվարողի բաժնետոմսեր, իսկ ավելի ուշ կարող է պարզվել, որ այդ բաժնետոմսերի իրական շահառուներն են թուրք-ադրբեջանական շրջանակները: 

Դա շատ պարզ իրագործվող միջամտության բանաձևերից է, քողարկված տնտեսական ինտերվենցիա է»,- ամփոփեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ներդրումային ոլորտում այս հանգամանքը պետք է ուշադրության արժանանա պատկան մարմինների կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաներ հետ կկանչվեն Որոշում կայացվեց սեպտեմբերի 15-ից բացել դպրոցները Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին «Կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատած բժիշկների կենսաթոշակային ստաժը կրկնակի է հաշվվելու»․ Միշուստին ԱԱԾ-ն՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանավորման մասին Արաբկիրի ոստիկանները պարզել են Երևանում կրակոցներ արձակողների ինքնությունը. նրանց մեջ է «Գագասիկը» Աշխարհահռչակ Starmus միջազգային փառատոնը 2021 թվականին կանցկացվի Հայաստանում 2020 թվականին Կարմիր խաչը 40 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են 25-ամյա վարորդի կյանքի համար Բազե որսած երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել Ալիևը Լուկաշենկոյին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով Հանրությանը համախմբելու օրակարգով Սերժ Սարգսյանը թարմություն է հաղորդում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտին «ԱՄՆ նախագահին պետք է ընտրի ամերիկացի ժողովուրդը, ոչ թե Վլադիմիր Պուտինը». ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ (տեսանյութ) Դպրոցներում Ֆիզկուլտուրա առարկայի հետ կապված փոփոխությունների մասին Մոսկվա-Գյումրի չարտերային չվերթ օգոստոսի 12-ին Ոստիկանությունը՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների մահվամբ ավարտված վթարի մասին Նոյեմբերյան քաղաքի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել «Նոյեմբուրգ» հյուրանոցային համալիրը Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ալեքսանդր Լուկաշենկոյին
18 կարատանոց ոսկի, 3600 սև և սպիտակ ադամանդ․ իսրայելցի ոսկերիչները կորոնավիրուսից պաշտպանող գերթանկարժեք դիմակ են ստեղծե... Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր լուսավոր ընտանիքը . նոր լուսանկարներ «Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը հայտնի խմբավար էր Քրիստինե Պեպելյանն ԱՄՆ է արտագաղթում ՖՈՏՈ. «Ափսո՜ս, Արմեն ջան, որ այս Սեպտեմբերի 1-ն առանց քեզ կսկսենք. Բացակադ` հարգելի չէ». Ավտովթարից մահացած ընտանիքի մաս... Իննա Խոջամիրյանը Զիրոյանին փաթաթված սկեսրայր-հայրիկի հետ է զրուցում (լուսանկար, տեսանյութ) Անատի Սաքանյանը ցուցադրել է, թե ինչպես է անցկացնում իր գերշքեղ հանգիստը. (լուսանկար, տեսանյութ) «Ձեզ վաղուց ոչնչով չես «փչացնի»». երկրպագուները սարսափել են Քսենիա Սոբչակի տեսքից Լայն բացվածք, կիպ զգեստ. Եվա Բաղդասարյանի գայթակղիչ լուսանկարը Ինչպես միշտ համեստ և հասարակ. Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել
website by Sargssyan