«Հրապարակ». Բաքվում նոր ջարդե՞ր են սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Սոցիալական ցանցերի որոշ ադրբեջանցի օգտատերեր տեղեկություն են տարածել, որ անցած գիշեր Միլլի մեջլիսի շենքը գրոհել են Բաքվում մնացած «երեսուն հազար հայերի զավակները՝ խաթարելու բանակի հետ հանրային համերաշխության ակցիան»: Մենք արդեն տեղեկացրել ենք եւ լուսանկարով ապացուցել, որ խորհրդարան մտած ցուցարարների գործողություններն ուղղորդել է պետական անվտանգության գեներալ Ռաուֆ Խալափովը՝ Իլհամ Ալիեւի հորաքրոջ որդին: Ամենայն հավանականությամբ, սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը նույնպես մշակվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների խոհանոցում: Բաքվում, իհարկե, հայեր չկան, բայց կան խառը ամուսնություններից ծնվածներ, որոնց ծնողներից մեկը ծագումով հայ է եղել: Այդ մարդիկ, երեւում է, հայտնվել են հատուկ ծառայությունների թիրախում: Ռազմական անհաջողությունների մեղքն ինչ-որ մեկի վրա պետք է բարդել: Մամուլում հրապարակումներ են տարածվել այս կամ այն պաշտոնյայի «երակներում հայկական արյան» թեմայով: Մանրակրկիտ հարցախույզի է ենթարկվել նույնիսկ նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն, ում մայրը, ասում են, հայ է եղել: Ռասիզադեն հերքել է եւ երդվել, որ մայրը կեսռուս-կեսլեհուհի է եղել՝ ծնունդով Դոնի Ռոստովից: Բայց դա, կարծես, իրավիճակ չի փոխում: Պետական մեքենան անցել է գործի՝ նպատակ ունենալով Բաքվում հերթական զտումն անցկացնել: Թիրախում նրանք են, որոնց կասկածում են հայկական ծագման մեջ: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրներն արդեն իսկ ահազանգում են տեղ գտած բռնությունների մասին: Բացառված չէ, որ Բաքվում նոր ջարդեր կազմակերպվեն՝ «խառնածիններից քաղաքը մաքրելու» կարգախոսով»:

Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի» Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Տավուշի մարզպետարանին տրամադրվել են մարտկոցներ, ջրի պլաստմասե տարրաներ և սառնարաններ «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, կորոնավիրուսից մահերի թիվն անցավ 1000-ը. Արթուր Վանեցյան Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շարունակվում են բողոքի ակցիաները Ամուլսարում. Օրվա լրահոսը՝ մեկ տողով Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Բեյրութի փայթյունից փրկված հայը Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը հայտնի է Բեյրութում տեղի է ունեցել կառավարության հրաժարականի պահանջով բողոքի խոշոր ցույց․ արցունքաբեր գազ է կիրառվել․ NNA (տեսանյութ)
website by Sargssyan