«Ժողովուրդ». Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակել է քննարկել կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, նախարարության եւ կրթության ոլորտի հետ առնչվող այլ պաշտոնյաներ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը քննարկմանը հրավիրել է նաեւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին, որը, կարելի է ասել, անակնկալ է եղել ներկաների համար: Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս հարցով նախորդ քննարկումը թեժ էր եղել, եւ Փաշինյանը ընդգծել էր, որ Արայիկ Հարությունյանն արդյունավետ չի աշխատել, իսկ հաշվետվությունն էլ կարծես քաղշինությանն է վերաբերում եւ ոչ թե կրթությանը:

 

Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ նախօրեի քննարկումը եւս իր թեժությամբ չի զիջել նախորդին: Բանն այն է, որ Փաշինյանի մոտ սուր հայտարարություններ է փորձել անել փոխնախարար Թամրազյանը՝ մեղադրելով Սմբատ Գոգյանին, սակայն դա արժանացել է Փաշինյանի վրդովմունքին:

Վերջինս չի թողել, որպեսզի Թամրազյանն ավարտի իր խոսքը, ընդհատել է նրան եւ հայտարարել, որ ինքը ծառայողական քննություն է նշանակում, եւ թող դա էլ տա բոլոր հարցերի պատասխանները: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել: Տպավորություն է, որ ամեն գնով վարչապետը փորձում է Գոգյանին պահել, ու վերջինիս ազատման դիմումը, որը ներկայացվել էր դեռեւս մայիսի 22-ին, վարչապետն այդպես էլ չի ստորագրել»:

Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում Սլաքներ և օմբրե. 2021-ի դիմահարդարման գլխավոր թրենդները Գյումրիում լույս աշխարհ է եկել Արցախյան պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` Կարապետը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանիները իրենց որդիների փակ դագաղներում դիակների փոխարեն ջուր են հայտնաբերում Ադրբեջանցու սենսացիոն բացահայտումը․ նա պատմեց ողջ ճշմարտությունը (տեսանյութ) Ես Շուշիում տեղի աշխարհազորին կազմակերպվելու աջակցություն եմ փորձել ցուցաբերել․ Սեյրան Օհանյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Մեր բանակն այն միակ ինստիտուտն է, որի նկատմամբ հասարակությունը վստահություն ունի. Սուրեն Սուրենյանց ԱԱԾ-ն ձերբակալել է Վահան Բադասյանին Ուղղաթիռը բախվել է օդանավակայանի շենքին Փաշինյանը վստահության երկու թեստ է հանձնել և չի հաղթահարել. Վիգեն Հակոբյան Տեսանյութ․ Փաշինյանը գենետիկ ստախոս է․ միասին պետք է ազատվենք սրանցից․ Բաբկեն Հարությունյան Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Նոր պաշտոն՝ Զոհրաբ Մնացականյանին «Աերոֆլոտ»-ը մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները Սերժ Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով 77 հազար քաղաքացու թոշակները ու նպաստները կավելանան Կորչի՛ «թուրքական շների» ոհմակը Հայաստանում. Սեյրան Օհանյան «Սուրմալու»-ն թեև դարձել է ամենօրյա հրդեհների օջախ, բայց դրանով զբաղվող կարծես թե չկա Միայն հզոր բանակով, ժամանակակից սպառազինությամբ և զարգացող ռազմարդյունաբերությամբ մեր կամքը կարող ենք թելադրել թշնամիներին․ Արման Վարդանյան
website by Sargssyan