Համոզված ենք, որ ուկրաինացի ժողովրդի համար նույնպես դատապարտելի է ադրբեջանական ոտնձգությունը. Իշխան Սաղաթելյան

Համոզված ենք, որ ուկրաինացի ժողովրդի համար նույնպես դատապարտելի է ադրբեջանական ոտնձգությունը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ Ուկրաինայի դեսապանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային, երբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միության անդամներն իրենց վրդովմունքն էին արտահայտում վերջերս Ուկրաինայի կողմից արված հայտարարության հետ կապված, որով վերջինս խոսում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։

Թե ո՞ւմ էր ուղղված ՀՅԴ երիտասարդների երեկվա ակցիան, ի՞նչ մեսիջ էր պարունակում և հնարավո՞ր է՝ այն սեպ խրի երկու ժողովուրդների միջև՝ հարցերին ի պատասխան Սաղաթելյանն ասաց․ «Նախ և առաջ շատ հստակ ուզում եմ ընդգծել, որ Ուկրաինայի դեսպանատան առջև ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների իրականացված ակցիան ուղղված չէր Ուկրաինայի ժողովրդի և պետականության դեմ։ Հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, այն նաև ամրացված է մշակութային վիթխարի ժառանգությամբ։ Ուկրաինայի հսկայական հայ համայնքը մեր սփյուռքի ամենաինքնատիպ գաղթօջախներից է, որը հարյուրամյակներ շարունակ զարգացել է՝ դառնալով հայ-ուկրաինական հարաբերությունների խորհրդանիշ։ Դեսպանատան առջևի ակցիայի հասցեատերն Ուկրաինայի ԱԳՆ-ն էր, ում անհեռատես հայտարարությունը կրում էր ադրբեջանա-ուկրաինական «խավիարային» կապերի ազդեցությունը։ Համոզված ենք, որ ուկրաինացի ժողովրդի համար նույնպես դատապարտելի է ինքնիշխան Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ցանկացած պետություն, որը կփորձի արդարացնել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա հարձակումը՝ կարժանանա նույն վերաբերմունքին․ «Պետք չէ կատարվածը դիտել որպես հայ և ուկրաինացի ժողովուրդների մեջ սեպ խրելու առիթ։ Այդպիսի նպատակադրում ունեցող ուժերը խառնակիչներ են, որոնց սպասվում է խորը հիասթափություն»,- նշեց Սաղաթելյանը։

«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 5 հայ գերիներին տեղափոխող օդանավը (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Եռաբլուր Արշակ Զաքարյանին բերման են ենթարկել Կառավարության դիմաց լարված իրավիճակ է. քաշքշուկ ոստիկանների և քաղաքացիների միջև Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում Սլաքներ և օմբրե. 2021-ի դիմահարդարման գլխավոր թրենդները Գյումրիում լույս աշխարհ է եկել Արցախյան պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` Կարապետը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանիները իրենց որդիների փակ դագաղներում դիակների փոխարեն ջուր են հայտնաբերում Ադրբեջանցու սենսացիոն բացահայտումը․ նա պատմեց ողջ ճշմարտությունը (տեսանյութ) Ես Շուշիում տեղի աշխարհազորին կազմակերպվելու աջակցություն եմ փորձել ցուցաբերել․ Սեյրան Օհանյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Մեր բանակն այն միակ ինստիտուտն է, որի նկատմամբ հասարակությունը վստահություն ունի. Սուրեն Սուրենյանց ԱԱԾ-ն ձերբակալել է Վահան Բադասյանին Ուղղաթիռը բախվել է օդանավակայանի շենքին Փաշինյանը վստահության երկու թեստ է հանձնել և չի հաղթահարել. Վիգեն Հակոբյան Տեսանյութ․ Փաշինյանը գենետիկ ստախոս է․ միասին պետք է ազատվենք սրանցից․ Բաբկեն Հարությունյան Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Նոր պաշտոն՝ Զոհրաբ Մնացականյանին «Աերոֆլոտ»-ը մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները Սերժ Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով
website by Sargssyan