Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ


«Դի­մորդ­նե­րը պետք է հաշ­վի առ­նե­ին ռիս­կե­րը. ունենք բա­վա­կա­նին բարդ իրա­վի­ճակ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարի բուհերի ընդունելության քննությունները չեն անցնում առանց ցնցումների: Դիմորդները դժգոհում են, որ ստանալով բարձր միավորներ՝ չեն կարողացել ընդունվել բուհ, ԿԳՄՍ նախարարությունն ասում է՝ իրենք նախապես իրազեկել են, որ այս տարի ուժեղացվել է առաջին հայտի գերակայության սկզբունքը:

 Դիմորդների դժգոհություններին արձագանքել են պատգամավորները, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և այլք: Մինչ կողմերը կհասկանան, թե ինչ է տեղի ունեցել և ինչ անել ստեղծված իրավիճակում, «Փաստը» կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրույցում փորձեց պատասխանել կարևոր հարցերին՝ ինչո՞ւ ունեցանք նման իրավիճակ, որո՞նք են հնարավոր լուծումները:

 

Պարզ էր՝ մրցակցությունը բարձր էր լինելու

Կարելի է ասել, որ այս իրավիճակը կանխատեսելի էր: Երբ քննությունների թիվը դարձավ մեկ, արդեն պարզ էր, որ մրցակցությունը բարձր է լինելու երկու պատճառով: Առաջին՝ դիմորդները կենտրոնանալու էին մեկ առարկայի վրա և ավելի բարձր արդյունք էին ապահովելու: Երկրորդ՝ որոշ դիմորդներ, օգտվելով այն հանգամանքից, որ մեկ քննություն է լինելու, կարող էին փոխել իրենց մասնագիտական կողմնորոշումը: 

Օրինակ՝ ինչ-որ մեկը որոշել էր դառնալ քաղաքագետ, բայց տեսնելով, որ մեկ քննություն է, որոշեց դիմել իրավաբանական ֆակուլտետ, որովհետև մեկ քննությամբ նրա շանսերն ավելի մեծանում էին: Եթե նախկինում իրավաբանական ֆակուլտետում մեկ տեղի համար դիմում էր 1-2 դիմորդ, ապա այս տարի 3-4 դիմորդ կար:

Դիմորդները պետք է կանխատեսեին ռիսկերը

Ինձ դուր չի գալիս այն փաստարկը, թե ինչու պետք է ցածր միավորով ինչ-որ մեկն ընդունվի, իսկ բարձր միավոր ստացողը՝ ոչ: Նախ՝ սկսենք նրանից, որ ցածր միավորով ընդունված դիմորդները որևէ կանոն չեն խախտել: 

Ընդունելության կանոնն ասում է, որ ընդունելությունը կատարվում է առաջին հայտով, այսինքն՝ եթե ես դիմել եմ բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետ և ստացել եմ ցածր միավոր, բայց դիմել եմ առաջին հայտով, ապա նախ պետք է ես ընդունվեմ, հետո նոր ուրիշ ֆակուլտետից դուրս մնացողը: 

Տրամաբանությունը սա է եղել, նախ՝ ընդունվում են առաջին հայտով դիմածները, հետո, եթե թափուր տեղ մնաց, կարող են այլ տեղերից բարձր միավորով դուրս մնացած դիմորդները գալ և մասնակցել այդ թափուր տեղերի մրցույթին: Ի դեպ, նշեմ, որ երբեմն այդ ցածր ու բարձր միավորը խիստ հարաբերական է: 

Ճանաչում եմ երեխաների, որոնք 12-13, թվում է՝ ցածր միավոր են ստացել, բայց նրանք իրենց ուժերով են պարապել: 19-20 միավոր ստացողներ կան, որոնք հինգ տարի դասախոսի մոտ պարապել են: 

Դիմորդներ կան, որոնք դպրոցի գիտելիքներով 12 միավոր են ստացել, չէի ասի, թե նրանք վատ ուսանող կարող են լինել կամ նրանց ընդունակությունները ցածր են: 

Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ այն մարդիկ, որոնք դիմում էին մրցակցային ֆակուլտետներ, պետք է հաշվի առնեին ռիսկը: Մարդիկ, որոնք դիմում էին մրցակցային՝ իրավագիտության, բուժական, անգլերենի գծով, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ, պետք է այդ ռիսկն իրենց աչքի առաջ ունենային, որ հնարավոր է՝ բարձր միավորով դուրս մնան: 

Նախարարությունն այս մասին ասել է, բայց լավ կլիներ ավելի հաճախակի ասվեր և կոնկրետ օրինակներ բերվեին: Ունենք բավականին բարդ իրավիճակ: «Հայոց պատմություն» առարկայից 18-18,5 միավոր հավաքելը խաղ ու պար չէ, դա տքնաջան աշխատանքի արդյունք է: Մարդկայնորեն հասկանում եմ այդ դիմորդներին: 

Բացի դա, այստեղ մեկ ուրիշ հարց էլ կա՝ դիմորդների մի մասը բանակ է գնալու, եթե հիմա իրենք ոչ մի տեղ չընդունվեն, վերադարձից հետո բարդ է լինելու: 

Դժվար է ասել, թե ինչ կարելի է անել

Ստեղծված իրավիճակում լուծումներից մեկը լրացուցիչ տեղերի բացումն է: Մեկ է՝ դրանք վճարովի են, բյուջեի վրա դա որևէ լրացուցիչ գումար չէ, գուցե անգամ բյուջեի մուտքերն ավելանան: Բայց այստեղ էլ են հարցեր առաջանում՝ արդյոք բուհը պատրա՞ստ է այդքան շատ ուսանող ընդունել: Նախարարությունը նախ պետք է հասկանա՝ քանի հոգի է դուրս մնացել բուհերից: Շատ բան նաև դրանից է կախված: 

Հաջորդ հարցն այն է, որ շատ դիմորդներ, օրինակ՝ իրավաբանականից կամ բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետից դուրս մնալով, ընդունվել են այլ տեղեր, հիմա եթե լրացուցիչ տեղեր բացվեն, նրանք կարող են ասել՝ մենք էլ ենք ուզում այդ լրացուցիչ տեղերից օգտվել: 

Հարց է նաև այն, որ թափուր տեղերն այն համալսարաններում են, որտեղ դիմորդները շատ դեպքերում, դժվար թե, ցանկանան գնալ: Մի մասը ոչ պետական համալսարաններ են, մանկավարժական մասնագիտություններ և այլն: Մենք 90-ական թվականներին էլ ենք ունեցել նման իրավիճակ և երբեմն, այո, լրացուցիչ տեղեր էին տրվում:

Մարզային բուհերում կատաստրոֆիկ վիճակ է

Կան մասնագիտություններ, որտեղ թափուր տեղերը տարեցտարի աճում են: Այս տարի ունեցանք, այսպես ասած, շատ «ռախիդ» ընդունելության քննություններ: Մի շարք տեղերում դաժան մրցույթ է, բայց մի շարք տեղերում՝ ուղղակի ամայի վիճակ: Մի քանի օրինակ բերեմ, որոնք, ցավալի է, բայց կապված են ամենակարևոր մասնագիտության՝ մանկավարժության հետ: 

Այս տարի Հայաստանի մանկավարժական բուհերում ֆիզիկայի գծով ընդունվել է ընդամենը մեկ հոգի, որը ստացել է 9 միավոր, պարզ էլ չէ՝ նա ավարտելուց հետո կցանկանա՞ ուսուցիչ աշխատել, թե՞ ոչ: 

Հայաստանում ունենք 1400 դպրոց, տարեկան Հայաստանի դպրոցներից դուրս է գալիս միջինը 20-30 ֆիզիկայի ուսուցիչ, այսինքն՝ տարեկան մոտավորապես պետք է այդքան ֆիզիկայի ուսուցիչ, որպեսզի տեղերը համալրվեն: Այս տարի ընդունվել է մեկ հոգի, անցած տարի ընդունվածների թիվը չէր հասել տասին: Ընդ որում, հասկանալի է, որ եթե անգամ մարդիկ այս տեղերում են ընդունվում, չի նշանակում, որ նրանք մանկավարժ են դառնալու: 

Ի վերջո, կարող են հեռանալ երկրից, չաշխատել կամ էլ այլ բնագավառում գործունեություն ծավալել: Քիմիայի գծով ընդունվել է ընդամենը 3 հոգի: Մարզային բուհերում կատաստրոֆիկ վիճակ է: ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի, Շիրակի պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի գրեթե բոլոր բաժիններում, որոնք կապված են լուրջ գիտությունների, մանկավարժության հետ, մեծ թվով թափուր տեղեր ունենք: Սա շատ ավելի է մտահոգում: 

Դպրոցների տնօրեններն արդեն իսկ դժգոհում են, որ բավականին բարդացել է որոշ առարկաների ուսուցիչներ գտնելը: Բոլորն ուզում են հոգեբան դառնալ, ՏՏ և այլ ոլորտի մասնագետներ, բայց բուն գիտական մասնագիտությունները խնդիր են: 

ԵՊՀ-ում էլ բնագիտական մասնագիտությունների դեպքում վիճակը լավ չէ: Ֆիզիկայի գծով ունեինք 25 անվճար տեղ, ընդունվել է 23 հոգի: Քիմիայի բաժնում ընդունվել է 16 հոգի և այսպես շարունակ: Այսինքն՝ բավականին մտահոգիչ վիճակ է այն, որ ունենք դիմորդների շեշտակի նվազում գիտության և մանկավարժության հետ կապված մասնագիտությունների գծով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա