Աշնանը կանխատեսվում է կորոնավիրուսի երկրորդ ալիք. Փաշինյան
ՀասարակությունՎերջին դեպքերի համատեքստում հասկանլիորեն կորոնավիորւսի թեման մի փոքր հետին պլան է մղվել: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս լուրերի ֆոնին կրկին ակտիվացել է այն հակահակահամաճրակային PR արշավը, եւ ես տեսնում եմ, որ նորից հակադիմակային շարժումներ են սկսվում եւ այլն:
Մենք տեմպի որոշակի անկում ունենք, որովհետեւ պահպանվում են հակահամաճարակային պայմանները, որտեղ առանցքայինը դիմակ կրելն է: Բոլորիս համար էլ տհաճ է դիմակ կրելը,. Բայց ակնհայտ է, որ այս դինամիկան ունենք հիմնականում դիմակի կրման որոշակի կարգուկանոն պահպանելու շնորհիվ:
Մեկնաբանություններ կան, որ տաք եղանակը եւս դեր ունի, բայց մենք օրինակ հունիսի սկզբին հետեւում էին այն երկրներին, որտեղ ջերմաստիճանը 35-40 էր, բայց այնտեղ վիրուսը ալիքաձեւ ծավալվում էր»:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց տուրք չտաք այդ անպատասխանատու հայտարարություններին. «Դիմակի կրումը հակահամաճարակային պրոցեսում ունի անկյունաքարային նշանակություն: Մեր նպատակն է, որ աշնանը համաշխարհային մասշտաբով ավելի պատրաստ լինեն հնարավոր երկրորդ ալիքին»:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ