Բանկից զանգել ու ուզել են հայերի կողմից ոչնչացված ադրբեջանցի մայորի 12 000 մանաթ պարտքը
ԲլոգԱդրբեջանը մշտապես հայտարարում է, որ իր զինված ուժերի սպաները բարձր են վարձրատրվում և չունեն ֆինանսական , կենցաղային խնդիրներ։ Պարզվում է ունեն, և այդքան էլ բարձր չեն վարձատրվում։ Հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հայ -ադրբեջանական սահմանին սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացված ադրբեջանական բանակի սպա մայոր Նովրուզով Անար Գյուլվերդին «Կապիտալ Բանկ»-ին պարտք է 12 000 մանաթ։ Բանկից զանգել և պարտքն են ուզել, հետո արդեն հրաժարվել են պարտքն ուզելուց: