Պարզվել է, թե երբ հասանելի կդառնա COVID-19-ի դեմ պատվաստանյութը
ՀասարակությունԿորոնավիրուսի դեմ 150 տարբեր պատվաստանյութերից մեկը մշակվում է Օքսֆորդի համալսարանում: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։
Մի քանի շաբաթ առաջ համալսարանի հետազոտողները խոստումնալից արդյունքներ հայտնեցին իրենց փորձարկումներից: Ավելի քան հազար կամավորների մոտ առաջին փորձարկման արդյունքներով պատվաստանյութը անվտանգ էր, և իմունային արձագանք է արձանագրվել:
«Ամերիկայի ձայնը» զրուցել է կամավորներից Բրանկո Ռիթմանի հետ, ով մասնակցում է փորձարկման երկրորդ փուլին.
«Ես չէի կարող մասնագիտորեն նպաստել այդ գործընթացին, քանի որ առողջապահական մասնագետ չեմ: Որպես կամավոր, կարծում եմ, որ պատվաստանյութը միակ ճանապարհն է, որպեսզի մենք վերադառնանք բնականոն կյանքի և կարողանանք ապրել այս վիրուսի հետ այնպես, որ այն չի վնասի մեր տնտեսությանը և չմեկուսացնի մարդկանց»:
Փորձարկումը ենթադրում է մոտ 6 շաբաթ առաջ պատվաստվել, այնուհետև մշտական հետազոտություններ անցնել:
«Ես արյան ստուգում արեցի մեկ ամսից հետո, հաջորդ ստուգումը երեք ամսվա ընթացքում կլինի, հետո՝ վեց, հետո՝ մեկ տարի, և նրանք կտեսնեն՝ արդյոք իմ արյան մեջ ունեմ հակամարմիններ: Բացի այդ ամեն շաբաթ սովորական ստուգում եմ անցնում»:
Ռիթմանը ասում է, որ մինչ այժմ չի ունեցել կողմնակի բարդություններ և հպարտ է, որ մաս է կազմել այդ փորձարկումներին:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ