Երեւան-Մոսկվա թռիչքը կկայանա օգոստոսի 1-ին
ՀասարակությունՀայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շաբաթ օրը հայտարարել է օգոստոսի 1-ին ռուսաստանցների տեղափոխման համար նախատեսված Երեւան-Մոսկվա թռիչքը:
Դեսպանատան տվյալներով՝ չվերթից կարող են օգտվել միայն Մոսկվայի եւ Մոսկվովյան, Բելգորոդի, Բրայանսկի, Վլադիմիրի Վոլոգդայի, Վորոնեժի, Իվանովսկի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռյազանի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Կալուգա մարզերի բնակիչները:
«Չվերթի համար գրանցվել հարկավոր է այս հղումով: Օդանավում նստատեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կազմվելու են պետական ծառայություններում գրանցման հիման վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ: