Խելոք, համեստ տղա էր․ Արենիի գյուղապետը՝ մահացած զինծառայող Ալիկի մասին
ՀասարակությունԵս անձամբ չեմ ճանաչել, բայց գյուղացիների խոսքով՝ խելոք, համեստ, տղա էր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արենի համայնքի գյուղապետ Հուսիկ Սահակյանը՝ Իջևանի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած զինվորի՝ Ալիկ Մանուկյանի մասին։
«Մի քույր ունի, բայց տան անդամների հեռախոսները վերցրել են, իրենց մոտ հիմա հեռախոս չկա, դեռ նախաքննություն է ընթանում»,- փոխանցեց գյուղապետը։
Գյուղապետի խոսքերով՝ իրեն էլ է հետաքրքրիր, թե ինչ է եղել իրականում․ «Ես էլ եմ սպասում, իրավապահները ամեն ինչ կանեն՝ կբացահայտվի, այս պահին, ցավոք, այդքան կցկտուր ինֆորմացիա ունեմ»,- եզրափակեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողը մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։