«Ժաննային հարկավոր էր բուժել, իսկ որոշեց տուն գնել». Ֆրիսկեի հայրը՝ Շեպելեւի մասին
LifestyleՄոսկվայի Պերովսկի շրջանի դատարանը որոշում է կայացրել հօգուտ Վլադիմիր եւ Օլգա Ֆրիսկեների, որոնք Դմիտրի Շեպելեւից պահանջում էին իրենց 7 մլն ռուբլի վճարել։ Շեպելեւը պարտավոր է նրանց փոխանցել այդ գումարն ու վճարել պետտուրքի ծախսերը. խոսքը գումարի մեկ երրորդի մասին է, որը Ֆրիսկե զույգը վճարել է «Ռուսֆոնդ»-ի կորած գումարի վերաբերյալ գործով, որը հավաքվել էր նրանց դստեր բուժման նպատակով։ Սակայն Ֆրիսկեի հայրը մտադիր չէ կանգ առնել դատարանում միայն մեկ հաղթանակի վրա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Հարցազրույցում Վլադիմիր Ֆրիսկեն հայտարարել է, որ եւս մի քանի հայց է պատրաստել, որոնք ներկայացնելու է Դմիտրի Շեպելեւի դեմ։ Նա հատարարել է հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի անձնական միջոցները վերադարձնելու ցանկության մասին. ընտանիքը Շեպելեւին վաղուց է մեղադրում դրանք գողանալու համար՝ օնկոլոգիական հիվանդության բուժման ընթացքում օգտվելով Ֆրիսկեի ծանր վիճակից։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ