Քիմ Քարդաշյանի երկրպագուն օրական 6 ժամ է տրամադրում նրան նմանվելու համար. լուսանկարներ
LifestyleՄիսս Կալիֆորնիա մրցույթի հաղթող, մոդել և երգչուհի Ջենիֆեր Ուորդն ամեն օր 6 ժամ է տրամադրում իր կուռքին՝ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար, գրում է Daily Star-ը:
Քիմ Քարդաշյանին նմանվելու համար նա ոչ միայն դիմահարդարման օգնությանն է դիմում, այլ նաև հաճախում է մարզասրահ, կրում է իրանը բարակացնող կորսետ և բավականին երկար է ընտրում իր հագուստը:
Ջենիֆերի խոսքերով, եթե հարկավոր լինի դիմել պլաստիկ միջամտությունների նա անկասկած կանի դա:
Ջենիֆերն իրեն Քիմ Քարդաշյանի ֆանատ է հռչակել դեռևս 2007 թվականից:
«Ես ամեն օր հետևում եմ Քիմին ինստագրամում, որպեսզի բաց չթողնեմ նրա թրենդները: Նրա ոճը շատ արագ է փոփոխվում և ես ուղղակի չեմ կարողանում հասցնել նրա ետևից»-, ասում է նա:
Ջենիֆերի ջանքերն ապարդյուն չանցան: 2018 թվականին Քիմը նկատեց նրան, նրա լուսանկարը տեղադրեց իր թվիթերյան էջում գրելով. «Աստված իմ»:
Այդ ամենից հետո Ջենիֆերի ինստագրամյան հետևորդների թիվը զգալիորեն ավելացավ:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ