Երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն. 2 օրական երեխայի մահվան մասին
ՀասարակությունԵրեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԲԿ-ում մահացած փոքրիկի մահվան լուրին։
«Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, երբ վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրական նորածին աղջիկ։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ