Հարազատ հոգիներ․ աստղային ընկերուհիներ, որոնք քույրերի պես նման են միմյանց
LifestyleԿա կարծիք, որ եթե մարդիկ շատ երկար ու մոտ են շփվում, ապա ժամանակի ընթացքում դառնում են միմյանց նման, ընդ որում ոչ միայն վարքագծով, այլեւ նույնիսկ արտաքուստ։ Դա այդպես է, թե ոչ որոշել ենք ստուգել աստղերի վրա։ Արդյունքները մեզ խիստ զարմացրել են…
Քայլի Ջեներ եւ Անաստասիա Կարանիկոլաու
Նայելով այս լուսանկարին, թվում է, որ Քայլի Ջեների լավագույն ընկերուհին իր իսկական կլոնն է, այլապես ինչպես բացատրել նրանց ֆենոմենալ նմանությունը: Աչքերը, շուրթերը, հոնքերը, քիթը։ Կասկած չունենք, որ այստեղ գաղտնի տեխնոլոգիաներ են ներգրավված…
Քենդալ Ջեններ եւ Բելլա Հադիդ
Շատ տարօրինակ բաներ են կատարվում Բելլա Հադիդի եւ Քենդալ Ջենների հետ։ Հավանաբար, մոդելներն այնքան են ընկերացել, որ սկսել են իրար ավելի շատ նմանվել, քան իրենց հարազատ քույրերին։ Իսկ մեջքից նրանց տարբերել չի լինում:
Պենելոպա Կրուզ եւ Սալմա Հայեք
Նայելով Սալմային ու Պենելոպեին ցանկություն է առաջանում հարցնել․ «Իսկ դուք հաստա՞տ քույրեր չեք»: Նույնիսկ եթե դերասանուհիներին չի կապում արյունակցական կապը, նրանք ակնհայտորեն ինչ-որ ազգակցական բան ունեն... հարազատ հոգիներ:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ