Դարի բացահայտումը. դեղամիջոց, որը ոչնչացնում է կրծքագեղձի քաղցկեղի բջիջները
LifestyleԱմերիկացի գիտնականները նանո-դեղամիջոց են մշակել, որն ուղղակիորեն ազդում է կրծքագեղձի քաղցկեղի բջիջների վրա՝ սպանելով դրանք առանց կողմնակի վնասակար ազդեցության: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Therapeutics ամսագրում: Արքանզասի համալսարանի գիտնականները՝ քիմիայի և կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Հասան Բեյզավիի գլխավորությամբ, պնդում են, որ նյութը ոչնչացնում է կրծքագեղձի՝ 3 անգամ բացասական քաղցկեղի բջիջները և արդյունավետորեն ազդում ամենաագրեսիվ և չարորակ ուռուցքների վրա: Միշտ չէ, որ քիմիաթերապիան օգնում է, քանի որ այս քաղցկեղի մետաստազները շատ արագ են տարածվում և հաճախ վիրահատություն է պահանջվում։
«Ամեն տարի հազարավոր կանայք մահանում են կրծքի քաղցկեղից։ Հատկապես խոցելի են եռակի բացասական բջիջներով հիվանդները, քանի որ քաղցկեղի այս տեսակի միակ հաստատված բուժումն ունի կողմնակի վնասակար ազդեցություններ:Մենք լուծել ենք այս խնդիրը՝ մշակելով այն կազմը, որը ազդում է քաղցկեղային բջիջների վրա և ազդեցություն չի թողնում առողջ բջիջների վրա»,-համալսարանի մամուլի տեղեկագրում մեջբերված է գիտական խմբի ղեկավարի խոսքը: Հետազոտողները մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայով (ՄՌՏ) և ֆլուորեսցենտային տոմոգրաֆիայով ուսումնասիրել են դեղերի կիրառման տարբերակները։ Այս միջոցով հնարավոր է հետևել օրգանիզմում դեղորայքի շարժին և վերահսկել բուժման ընթացքը:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ