Ինչ են «խոսում» Տիգրան Ավինյանի մասին
Հասարակություն2020 թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։
Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 214 հոդված, որոնցից 11-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 201-ը՝ չեզոք։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի քայլերը քննադատվել են։
Վերջերս հայտարարվեց, որ «Յուքոմ» ընկերության նախկին համասեփականատերեր Եսայան եղբայրները գնում են «Բիլայն Արմենիա» ընկերությունը: Մամուլն, անդրադառնալով թեմային, գրել է. «Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջնորդությամբ «բարեկամաբար» խորհուրդ է տրվել «Արդշինբանկին»՝ Եսայաններին տրամադրել «Բիլայնը» ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը, այլապես չի բացառվում, որ նշված բանկն էլ կարող է հայտնվել ինչ-ինչ քրեական գործերի ոլորապտույտում:
Որպես հիմնավորում՝ նշվել է, որ եկամտաբեր ընկերություն է լինելու, և «Արդշինբանկը» նորմալ, ժամանակացույցին համապատասխան՝ իր գումարը հետ կստանա: Բանկը, բնականաբար, տրամադրում է գումարը, գործարքն էլ, ինչպես արդեն նշեցինք, կնքվում է»:
Քաղաքագետ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ կորոնավիրուսի թեստերը հիմնականում արվում են վճարովի հիմունքներով. «Ես գիտեմ, որ պլան է դրված ոստիկանների վրա՝ խոսել եմ ոստիկանների հետ փողոցում, որոնք ասում են իրենց վրա պլան է դրված գրել 20 հոգու վրա տուգանքներ, բաժանել դիմակներ։ Որտեղի՞ց են այդ դիմակները։ Խնդրում եմ հարց տվեք պարետատուն։ Կարդացի, որ 130 հազարից ավելի թեստ է արվել, քանի՞սն են դրանից արվել անվճար։ ԱԺ-ում պարետ Ավինյանն ասաց, որ չի տիրապետում տեղեկությանը, ուղարկեն գրավոր հարցում։ Համոզված եմ դուք պատասխան չեք ստանալու, ենթադրում եմ, որ այդտեղ փողերը ուտում են, որովհետև թեստերը որոշակի թվաքանակով են, վստահ եմ, որ ներկայացվել է, թե ծախսել է իբր պետությունը, բայց իմ շրջապատում 90 տոկոսը թեստ արել է իրենց հաշվին»:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ