Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներին արդեն տրամադրվել է բնակարանի գնման շուրջ 90 վկայագիր
ՀասարակությունՄիգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին։ 1,5 մլրդ դրամի շրջանակում իրականացվող առաջին փուլում ընդգրված էին 112 փախստական ընտանիքներ, որոնցից մոտ իննսունն արդեն ստացել են վկայագրեր։
Այս անգամ ևս կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցրին վկայագրերը բնակավայրեր։
Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքներից մոտ մեկ տասնյակը արդեն գտել է բնակարան և գնման գործընթացն է իրականացնում։
Մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ